ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Գրանցվում են Գեղարքունիքի մարզի խաղերը

Սեպտեմբերի 3, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է այդ համայնքներում դեռևս կենսունակ, ինչպես նաև մոռացության ենթակա խաղերի գրանցման և տեսանկարահանման միջոցով դրանց պահպանությանն ու տարածմանը: Ծրագրի նպատակն է նաև գրանցված…

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 16-ը

Սեպտեմբերի 3, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 16-ը:

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝

- հայտ (ձևը կցվում է),

- նախահաշիվ (ձևը կցվում է):

Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունը

Սեպտեմբերի 3, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգով սահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մարզիչների մասնակցության որևէ սահմանափակում կանոնակարգով նախատեսված չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ…

Նախարարի տեղակալը ներկա է եղել «Ճախրուկ» միջազգային 4-րդ ներառական փառատոնին

Սեպտեմբերի 3, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Գոշ գյուղում ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնին:

Այս տարի «Ճախրուկ» ներառական փառատոնին ընդգրված էր շուրջ 350 մասնակից։ Հայաստանից փառատոնին մասնակցել են Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու «Մանկան տուն» մանկատան, Երևանի «Մանկան…

Արագածոտնի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Սեպտեմբերի 3, 2024
Մշակութային լուրեր

Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ամռանը իրականացվել է 24 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 353 մասնակից: Ամռան ամիսներին գրանցվել է 311 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 9987:

Մարզային գրադարանում իրականացվել են ամառային դպրոց 6-12 տարեկան երեխաների համար և մանկական կրթաժամանցային ծրագիր՝ 4-6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև վարպետաց…

Այցեր հանրապետության մի շարք նորակառույց դպրոցներ

Սեպտեմբերի 3, 2024
Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են եղել հանրապետության մի շարք նորակառույց դպրոցների բացման արարողությանը:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նրանք շնորհավորել են աշակերտներին, ինչպես նաև ծանոթացել կատարված աշխատանքներին։

Առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ…

Շնորհավորանքի հանդիսավոր արարողություն առաջին դասարան հաճախող երեխաների համար

Սեպտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

Գիտելիքի և դպրության օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 500 երեխաներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից. նրանց համար կազմակերպվել է «Օլիմպիկուս» մուլտֆիլմի դիտում։

Երեխաներին ողջունել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Միջոցառումը…

Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին

Սեպտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

Այսօրվանից մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին:

Նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն էր: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ և նշել, որ իրականացվող բարեփոխումների ֆոնին…

Նախարարի տեղակալը կոչ է արել ակտիվ մասնակցել մշակութային կրթության տարվան

Սեպտեմբերի 2, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ այս տարին նախարարությունը հայտարարել է՝ որպես մշակութային կրթության տարի: «Սա նշանակում է, թե որքանով է պետությունը կարևորում…

«Սովորել սովորելու կարողունակությունը». նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան