ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։
Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Հանդիպմանը ներկա…
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում, օգոստոսի 12-ին ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվել են մի շարք միջոցառումներ։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջոն Ալելոն,…
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի դրոշակակիրը եղել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է հայ մարզիկների…
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով:
Մասնավորապես նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ ավարտին են մոտենում շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Հիմնանորոգումը սկսվել է 2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները հանդիպել են նաև…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրեր մշակման և տպագրման համար հայտարարում է հայտերի ընդունման մրցույթ:
Հայտերի ներկայացման կարգը՝
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝
- հայտ (ձևը կցվում է),
-
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ:
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:
Երևանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են…
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության 73 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ:
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է ստեղծվեն 25 երիտասարդական կենտրոններ:
Այս պահին երիտասարդական կենտրոններ են գործում 4 համայնքներում՝ Մեղրիում,…
Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը:
«Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Համերգային հիմնական կատարումներով հանդես է եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը։
Ամեն հայի սրտին…
«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի երկրորդ կանգառն այս անգամ Իջևան քաղաքն էր։
Օգոստոսի 10-ին` ժամը 19:30-ին, Իջևանի շատրվանների հրապարակում կայացել է հայ-վրացական բացառիկ համերգային երեկոն։
Ելույթ են ունեցել սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը, ինչպես նաև Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան:
Ֆեստիվառի շրջանակում գործել են անվճար երթուղիներ՝ դեպի տարբեր…