Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ վարպետի տուն թանգարանն իրականացնում է նրա գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը միտված մի շարք նախագծեր: Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը ներկայացնում է Իսահակյանի ստեղծագործությունների արդիականության, հասարակական գործունեության, տուն թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի շեշտադրումները։
Վարպետի այգում (հասցե՝ Զարոբյան 20) օգոստոսի 6-ին, 17-ին, 23-ին, 30-ին՝…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մրցելույթը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ հայ մարմնամարզիկն արժանացավ արծաթե մեդալի:
«Առաջին մեդալը կա: Արթուր Դավթյանը փառահեղ ելույթ ունեցավ, ինչի առթիվ շնորհավորում եմ…
ՀՀ վաստակավոր մանկավարժ Նորա Այվազյանն ավելի քան 50 տարի դասավանդում է ջութակ: Նա աշխատում է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում, Մշակութային աջակցության հիմնադրամի մեթոդիստ է:
Վաստակավոր մանկավարժը, չնայած իր անցած բեղուն ճանապարհին, մասնագիտական հարուստ և պատկառելի կենսագրությանը, 2024 թվականին մասնակցել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի:
Այցի նպատակն էր ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում ծանոթանալ հուշարձանների ներկա վիճակին, քննարկել նորոգման և…
Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ ջանքերով:
Այս տարի մրցույթն ուներ 2 հիմնական անվանակարգ․ «Հայաստանի դպրոցական լավագույն…
ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը:
Այս ուղղություններով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե վճարովի: Շինարարական ոլորտի…
Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդներն այսուհետ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են դիմել էլեկտրոնային համակարգի միջոցով:
Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում` փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-ն որոշման մեջ:
Փոփոխությամբ սահմանված է ներդնել փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.emis.am համակարգ՝ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների դիմումների փաստաթղթերի ներկայացման…
Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ…
Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում.
Բռնցքամարտ
Դավիթ Չալոյան - քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երևանի ժամանակով՝ 00:08, կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 00:02, եզրափակիչ՝ օգոստոսի 11, Երևանի ժամանակով՝ 00:51:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչներ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչներ՝ օգոստոսի 7, 77 կգ քաշային կարգ՝…
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և այլք:
ԿԳՄՍ նախարարի…