ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 16-ը

Սեպտեմբերի 3, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 16-ը:

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝

- հայտ (ձևը կցվում է),

- նախահաշիվ (ձևը կցվում է):

Հայտն ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Մրցույթն իրականացվում է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել eduard.nersisyan@escs.am էլ. հասցեին:

Հարցերի դեպքում դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն, հեռ.՝ (011) 599-631:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինտեգրված դասերի ուսուցումը <<Աշխարհացույց>> կրթական հարթակի կիրառմամբ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Բարև ձեզ, հարգելի գործընկերներ․ Ինչպես գիտենք, սմարթ-էկրանը ՏՀՏ գործիքակազմի կիրառման լավագույն գործիքն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք դասերը դարձնել ինտերակտիվ, հետաքրքիր ու հեեշտ: Այն հիմնված է Էլեկտրոնային հարթակների և…

  • Աշխարհացույց կրթական հարթակը՝ որպես նախագծային աշխատանքի հետազոտական հարթակ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Հարգելի գործընկերներ, Մեր մանկավարժական գործունեության ընթացքում մենք օգտվել ենք բազմաթիվ աղբյուրներից․ գրքեր, թերթեր, ամսագրեր, հոդվածներ և այլն: Սակայն այսօր, ի լրումն այդ աղբյուրների, ունենք նաև «Աշխարհացույց» կրթական հարթակ, որի հայտնվելը…

  • Նկարիչ ծնվում են,թե դառնում

    Թեմայի հեղինակ՝ ՏաթԳրիգ

    Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով:նրա երազանքն էր դառնալ բժիշկ,բայց... 18 տարեկան հասակում Ֆրիդան ավտովթարի է ենթարկվում: Ֆրիդան ու իր ընկերը ավտոբուսով տուն էին…

  • Խաղերի դերը ուսումնական գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Tamara78

    Խաղերի դերը ուսումնական գործընթացում Ժամանակակից կրթությունը աստիճանաբար հեռանում է միայն տեսական գիտելիքի փոխանցման մոդելից և առավել մեծ ուշադրություն է դարձնում սովորողի ակտիվ մասնակցությանը, ստեղծագործական մտածողությանը և ինքնուրույն գործունեությանը: Այս համատեքստում…

  • ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

    Թեմայի հեղինակ՝ Անի Հայրապետյան

    ՀՏԴ DOI: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Համառոտագիր Սույն հոդվածը նվիրված է տարրական դպրոցում նախագծայինուսուցման ներդրման հիմնախնդրիուսումնասիրությանը՝ անգլերենիդասավանդման համատեքստում: Չնայած այն հանգամանքին, որհանրակրթության