ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մայրության  և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում  2017թ. ապրիլի 6-ին  տեղի ունեցավ մայրության  և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում: Հնչեցին գարնանաբույր երգեր, հոգեթով բանաստեղծություններ, պարեր, բարեմաղթանքներ՝ համեմված սիրով, նազանքով ու քնքշությամբ, որովհետև խոսքը վերաբերվում էր աշխարհի սուրբ ու գեղանի մայրերին:

Տնօրեն Նելլի Կոստանդյանը շնորհավորեց բոլորին այս գեղեցիկ տոնի առթիվ,  մաղթելով՝ առողջություն , երջանկություն,…

Դասվարի բաց ժամ «Երեխան և համակարգիչը» թեմայով

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիիլի  4-ին  Չարենցավանի հ.3 հիմնական դպրոցի համակարգչային դասասենյակում դասվարի ժամ էր: Դասվար Ասյա Երիցյանը «Երեխան և համակարգիչը» թեմայի շուրջ կազմակերպել էր զրույց-պարապմունք: Դասվարի ժամին ներկա էին հոգեբանը, փոխտնօրենները, ծնողներ, ուսուցիչներ: Դիտեցին «Անվտանգ համացանց», «Ինչպես ճիշտ նստել...» տեսանյութերը, որից  հետո կազմակերպվեց  քննարկում, ինչպես նաև աշակերտները գործնականորեն փորձեցին կիրառել տեսանյութում կիրառված կանոնները:

Բարեփոխումների շարունակականության ապահովումը` առաջնահերթ պայման

Ապրիլի 10, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ԵՄ աջակցության հնարավոր ուղղություններն ու հիմնական գերակայությունները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը կրթության բարեփոխումների գործընթացին ցուցաբերված աջակցության համար՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այս փուլում առաջնայինի…

Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար

Ապրիլի 7, 2017
Պաշտոնական

Ապրիլի 7-ի առիթով կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է ԿԳՆ բարձարագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով: Պարգևը հանձնել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևի համար՝…

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքն Ապրիլի 7-ի կապակցությամբ

Ապրիլի 7, 2017
Պաշտոնական

Կրթության և գիտության ոլորտի սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
Մարդկության համար մայր հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Այն  իր մեջ բարության, սիրո, անսահման զորության ու խոհեմության խորհուրդ ունի: Մայրական սրտի ջերմությունը, քնքշանքն ու օրհնությունը յուրաքանչյուրիս կյանքի մշտական ուղեկիցն է:

Մարդիկ կարող են թռչել ու սա հեքիաթ չէ....

Ապրիլի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Բաց դաս՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

2017թ. ապրիլի 4-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության I կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Լևիտացիա» թեմայով բաց դաս, որի նպատակն էր կիրառել ուսանողների մասնագիտական գիտելիքները, ընդլայնել նրանց մտահորիզոնը բնագիտամաթեմատիկական և մասնագիտական առարկաներից ստացած գիտելիքների կիրառման բնագավառում, նպաստել ուսանողների ստեղծագործական մտքի զարգացմանը:

Մայր՝ զանգահար գարնան թովչանքի...

Ապրիլի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 6-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված գարնանն ու մայրերին` «Մայր`զանգահար գարնան թովչանքի...»:  Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ բանաստեղծութուններ, երգեր, որոնցով գովերգվում էին մեր սուրբ մայրերը` որպես գարնան զանգահարներ, քանզի մոր սերն էլ գարնան պես ջերմ է և հորդաբուխ... Միջոցառումը կազմակերպել էր երկրորդ դասարանի դասվար Թ. Սրապիոնյանը:

Թագուհի Սրապիոնյան

41 երկրի 3873 սփյուռքահայ ուսանող կրթություն է ստանում Հայաստանում

Ապրիլի 7, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քարտեզագրել և ամփոփել է 2016-2017 ուս.տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի վերաբերյալ ամփոփ  տեղեկություններ` ըստ բուհերի և երկրների: Այսպես, 2016-2017 ուս. տարում ՀՀ պետական բուհերում սովորում է 1865, ՀՀ ոչ պետական բուհերում և ՀՀ-ում արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի մասնաճյուղերում` 547, ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 434,…

Ոգեկոչման  միջոցառում

Ապրիլի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Չարենցավանի  Ամենայն  Հայոց  Կաթողիկոս  Վազգեն  Ա-ի  անվան  N 3 հիմնական   դպրոցում  ապրիլի  5-ին  տեղի   ունեցավ  ապրիլյան  պատերազմի  հերոսներին  նվիրված  ոգեկոչման  միջոցառում, որին  ներկա  էին  ապրիլյան  պատերազմի  մասնակից զինվորները: Դպրոցի  աշակերտական  խորհուրդը  մեծ  ոգևորվածությամբ  էր  սպասում  հրավիրված  հերոսներին,ովքեր  վտանգի  տակ  դնելով  իրենց  երջանկությունը,  մինչև  վերջ  պայքարեցին հանուն  իրենց  հայրենիքի:

Քառօրյա պատերազմի…

Գարնանային տոներ

Ապրիլի 7, 2017
Օրվա խորհուրդ

 

Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց

գարնանային գեղեցիկ տոների առթիվ,

ցանկանում ենք երջանկություն,

բարձր տրամադրություն և ամենայն բարիք:

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…