Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան N 3 հիմնական դպրոցում ապրիլի 5-ին տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված ոգեկոչման միջոցառում, որին ներկա էին ապրիլյան պատերազմի մասնակից զինվորները: Դպրոցի աշակերտական խորհուրդը մեծ ոգևորվածությամբ էր սպասում հրավիրված հերոսներին,ովքեր վտանգի տակ դնելով իրենց երջանկությունը, մինչև վերջ պայքարեցին հանուն իրենց հայրենիքի:
Քառօրյա պատերազմի ու նրա հերոսների մասին խոսվում է ու դեռ կխոսվի: Նրանց նվիրված երգերն ու խոսքերը ևս շարունակական բնույթ կկրեն, քանի որ նրանք հերոսներ են, որոնց համար հայրենիքը ֆիզիկական գոյության համար նախատեսված վայր չէր, այլ հայրենիք ասվածն իր մեջ կրում է մի վեհ գաղափար՝ սեր հայրենիքի հանդեպ, որը մղում է անձնազոհության, հանուն այն կյանքերի, որոնք նրանց կյանք են տվել ու ապրեցրել...
- Ժամանակների պատմության մեջ ծնվեց մի ազգ, որին հայ կոչեցին: Բարձրյալն այդ ազգին տվեց աչք, բայց չասաց միայն երկինք նայիր, ձեռքեր տվեց,բայց չասաց ձեռքերդ միայն երկինք կարկառիր և ինձ երկրպագիր, սիրտ տվեց, բայց չասաց միայն սիրո համար տրոփիր, մենք գիտենք, որ աչքը նաև թշնամուն նայելու համար է, ձեռքը թշնամուն հարվածելու և պաշտպանվելու համար է, սիրտը վտանգը զգալու և ընդվզելու համար է, մենք սիրեցինք այդ գործը և սիրով արեցինք, որովհետև մեզ հայ են ասում:
Թող Աստված պահապան լինի հայ զինվորին և զինվորին կյանք տվողին…
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ