ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարդիկ կարող են թռչել ու սա հեքիաթ չէ....

Ապրիլի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Բաց դաս՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

2017թ. ապրիլի 4-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության I կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Լևիտացիա» թեմայով բաց դաս, որի նպատակն էր կիրառել ուսանողների մասնագիտական գիտելիքները, ընդլայնել նրանց մտահորիզոնը բնագիտամաթեմատիկական և մասնագիտական առարկաներից ստացած գիտելիքների կիրառման բնագավառում, նպաստել ուսանողների ստեղծագործական մտքի զարգացմանը:

Դասն ուներ շաղկապված և կուռ տրամաբանական կառուցվածք: Տեսական և գործնական գիտելիքների համադրությամբ բացատրվեց «լևիտացիա» հասկացությունը, սահիկաշարի միջոցով ներկայացվեցին ամենազարմանալի փաստեր լևիտացիայի և ճախրող մարդկանց մասին: Ուսանողների ձեռքով պատրաստված սարքերի միջոցով ցուցադրվեցին փորձեր՝ լևիտացիան մագնիսների, ազոտի, էլեկտրամագնիսի, աերոդինամիկայի, էլեկտրամագնիսական հրանոթի միջոցով: Ներկաներին զարմացրեց այն փաստը, որ ակուստիկ լևիտացիա կարող են ստանալ նաև ձայնի միջոցով, որն ապացուցվեց էլեկտրական հնչողության մատիտի օգնությամբ:

Դասի ավարտին տնօրեն Ք.Ահարոնյանը ողջունեց նմանօրինակ բաց դասերի ուսանելիությունը, նշեց, որ ուսանողների՝ ֆիզիկա, քիմիա, պատմություն, աշխարհագրություն առարկաներից և ռադիոտեխնիկայից ունեցած մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև հետազոտական կարողությունների, հետաքրքրությունների արդյունքում ունեցան հետաքրքիր, ուսանելի դաս:

Մասնագիտական մեթոդմիավորում

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…