Ապրիլի 7-ի առիթով կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է ԿԳՆ բարձարագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով: Պարգևը հանձնել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևի համար՝ ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել փորձառու մանկավարժին՝ արդյունավետ և նվիրված աշխատանքի համար, ընդգծելով, որ կրթության ոլորտը և հատկապես դպրոցը, որին տիկին Սարգսյանը տվել է իր աշխատանքային գործունեություն 43 տարիները, նվիրյալների տեղ է. «Կրթության ոլորտն այն բացառիկ ասպարեզն է, որտեղ ավանդույթներն ու բարոյականությունն ավելի բաձր արժեքներ են, քան նույնիսկ իրավական կարգավորումներն ու նորմերը: Ձեր փորձը շատ կարևոր է ինչպես Մուշեղ Իշխան դպրոցի, այնպես էլ կրթական ողջ համակարգի համար»,- շեշտել է ԿԳ նախարարի տեղակալը՝ փորձառու մանկավարժին մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական եռանդ: Նշենք, որ Անահիտ Սարգսյանը ֆիզմաթ գիտությունենրի դոկտոր է, նա բուհական գիտական գործուենեությունը համատեղել է դպրոցի մանկավարժական գործուենության հետ` դպրոցի տնօրեն աշխատելով ավելի քան 20 տարի: Այս տարի լրացել է նրա կենսաթոշակային տարիքը: Այս տարիների ընթացքում նա ծավալել է բուռն մանկավարժական գործունեություն, իրականացրել մի շարք դպրոցական նախագծեր, կազմակերպել միջոցառումներ և ինչպես ինքը նշեց՝ ամենակարևորը փորձել է ստեղծել մանկավարժի կերպարի բարոյականության իր չափանիշները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Դպրոցակաների համար ֆիզիկական վարժությունները կարևոր են, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում: 1. Նյարդապլաստիկություն և «Ուղեղի պարարտանյութ» Ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում է BDNF (Brain-Derived Neurotrophic Factor)…
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց