ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանում չինական դպրոցը՝ հանդիպման առանցքում

Դեկտեմբերի 1, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Հանդիպման հիմնական առանցքում եղել են  Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր:

Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը ցուցաբերող գործնական աջակցության համար՝ նշել է, որ դպրոցը կդառնա հայ-չինական բարեկամության դպրոց: Նրա խոսքով,  ժամանակն է, որպեսզի հստակեցվեն դպրոցում դասավանդվող ուսումնական ծրագրերի, չինարեն լեզվի խորացված ուսուցման և  չինական մշակույթի ներկայությանը վերաբերող հարցերը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Թիան Էրլունը կարևորել է  դպրոցի շինարարությունը որակյալ և ժամանակին ավարտելու հարցը: Նա հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում չինական դպրոցն իր դռները կբացի հայ աշակերտների առջև:

Հանդիպմանը քննարկվել են նաև Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեությանը և դպրոցի շինարարությանը վերաբերող ընթացիկ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն