ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ մեկշաբաթյա ճանաչողական այցով արցախցի 6 աշակերտներ եղել են Գերմանիայի Բեռլին, Նաումբուրգ և Լայպցիգ քաղաքներում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի անդամ, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արեգ Աբրահամյանն ասել է, որ իրեն գերել է հատկապես Գերմանիայի ճարտարապետությունը և մեծ ցանկություն ունի հետագայում այնտեղ սովորելու՝ իր փորձն ու գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու համար :
«Մենք ունեցանք դասալսումներ տարբեր գիմնազիաներում, ձեռք բերեցինք համապատասխան փորձ ու գիտելիքներ և կապեր հաստատեցինք մեր հասակակիցների հետ: Եղանք պատմամշակութային վայրերում և հիացանք գոթական ճարտարապետության հայտնի կոթողներով: Ինձ համար տպավորիչ էին հատկապես Բրանդենբուրգյան դարպասները և Ռայխստագի շենքը»,-նշել է Արեգ Աբրահամյանը:
Նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին և աջակիցներին նմանատիպ այց կազմակերպելու համար և հույս հայտնել, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ:
«Նույնպես տպավորված եմ Գերմանիայի յուրատիպ շքեղությամբ և ճարտարապետությամբ: Ցանկանում եմ բժիշկ դառնալ և ուսումս շարունակել Գերմանիայում, քանի որ այդ երկիրն աշխարհում հայտնի է պրոֆեսիոնալ բժիշկներով»,-մասնավորապես ասել է նա:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ
Նյութի աղբյուրը. ԱՐՑԱԽՊՐԵՍ
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց