ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն՝ ՀՀ երեք քոլեջներում

Դեկտեմբերի 19, 2019
Պաշտոնական

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական  քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, քոլեջի աշխատակիցներ:

Շնորհավորելով ներկաներին նոր մասնագիտության ներդրման…

Բաց դաս՝ «Դասարան+դասական» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ավագ դպրոցի աշակերտների համար մշակվել է կրթական ծրագիր`«Դասարան+դասական», որի նպատակը դպրոց-թատրոն կապի ամրապնդումն է: Այդ ծրագրին մասնակցել են նաև Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI դասարանի աշակերտներ Էդիտա Նժդեհյանը և Լիանա Ավետիսյան-Մուշեղյանը, որոնք ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանի կողմից արժանացան հավաստագրերի: Այդ ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքների հիման…

Հիշարժան հանդիպում «ԴասA» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

  ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «ԴասA» ծրագրի շրջանակներում այսօր` 2019թ. դեկտեմբերի 19-ին, Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցը հյուրընկալեց Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մի խումբ երաժիշտների: Պատվավոր հյուր էր նաև դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը, որը իր պրոֆեսիոնալ կատարմամբ հիացրեց հանդիսատեսին: Դաշնակահարուհու  նվագակցությամբ ելույթ ունեցան նաև դպրոցի շնորհալի աշակերտները` Աստղիկ…

Ա. Հարությունյան. «Հայ ինքնության հետ կապված հարցերն առաջնահերթություն են և դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում»

Դեկտեմբերի 19, 2019
Պաշտոնական

«Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն։ Այդ հանձնարարականը տրված է, և դրա հետ կապված բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի և մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար…

Ամանորը Կապանի N13 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամանորին ընդառաջ` Կապանի N13 հիմնական դպրոցում այս օրերին անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Տոնը խորհրդանշող հեքիաթների բեմադրություններով հագեցած հանդեսներն ավանդույթի համաձայն ուղեկցվում են հաճելի անակնկալովներով: Միջոցառումները եզրափակվում էր Ձմեռ պապի այցով, որի ընթացքում երեխաներին բաժանվում են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Ձմեռ պապիկի շնորհավորական մաղթանքներով: Հաճելի մթնոլորտ և ուրախ տրամադրություն:

Թումանյան-150․ «Կիկոսի մահը»՝ անգլերեն

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 18-ին Երևանի 201 դպրոցի աշակերտներն անգլերենի ուսուցչուհի Ռիտա Մանանդյանի ղեկավարությամբ դպրոցի հեքիաթի սենյակում ներկայացրին «Կիկոսի մահը»՝ անգլերեն: Բեմականացումը նվիրված էր մեծ լոռեցու 150-ամյակին: Երեխաները հոբելյանական պատի թերթ էին լույս ընծայել: Դպրոցում շարունակվում են մեկը մյուսից հաջողված բաց դասերն ու միջոցառումները: Լավագույն դաս-միջոցառումների հրավառություն է դպրոցում:

Թումանյան-150․ Թումանյանի հեքիաթների աշխարհում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի 201 դպրոցում շարունակում է թևածել թումանյանական մաքրամաքուր շունչը: Երկրորդ դասարանը (դասվար՝ Շողիկ Մարտիրոսյան) դեկտեմբերի 10-ին դպրոցի գրադարանում հանդես եկավ բեմականացմամբ` «Հ. Թումանյանի հեքիաթների աշխարհում» խորագրով: Աշակերտները բեմական հագուստներով ներկայացրին հատվածներ Հովհաննես Թումանյանի «Սուտասանը», «Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Անբան Հուռին» և «Անխելք մարդը» հեքիաթներից: Աշակերտները գեղեցիկ և տպավորիչ…

Քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

Դեկտեմբերի 18, 2019
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:

Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։

Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է,…

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներ

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայաստանում մեկնարկել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: ԿԳՄՍ նախարարությունը դեկտեմբերի 17-ը հայտարարել է հիշատակի միասնական դասի անցկացման օր: Այդ կապակցությամբ Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի «Պատմություն » առարկայի ուսուցչուհի Ս.Ադամյանը X-3 դասարանի աշակերտների հետ անցկացրեց հիշատակի դաս`«Մեծ հայրենականը և հայերի ներդրումը այդ պատերազմում» խորագրով:

Ծնո´ւնդդ շնորհավոր, Մարութա սարի հավերժ զինվորյալ

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

«Մի տեղ ռանչպար, մի տեղ մաքուր ազնվական,
մի տեղ «ծուռ», բայց միշտ անսահման ազնիվ, անկեղծ մարդ»:

Համո Սահյան

    Դեկտեմբերի 13-ին, 1960-70-ական թվականների հայ արձակի արժանավոր ներկայացուցիչներից մեկի` Մուշեղ Գալշոյանի ծննդյան տարեդարձն է: Արձակագիր, որ իր առողջ գրականությամբ սերունդներին է փոխանցել պատմական հայրենիքի կարոտն ու հիշողությունը և մի…