ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդի օրակարգում ընդգրկված էր հետևյալ հարցը՝ ՀՀ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող և նախատեսվելիք ծրագրեր՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման համատեքստում:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ փորձ է արվում յուրաքանչյուր նիստի ընթացքում քննարկել կրթության համակարգի կոնկրետ ոլորտ: «Այսօր կանդրադառնանք ՄԿՈՒ ոլորտին, որտեղ բավականին լուրջ փոփոխություններ են իրականացվում: Եվրամիության հատուկ ծրագիրն այս տարի ևս ամբողջությամբ կենտրոնացած է ՄԿՈՒ ոլորտի վրա: Այս քննարկմամբ նպատակ ունենք ներկայացնել ոլորտում առկա բոլոր հիմնախնդիրները՝ հիմնականում կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում, ինչպես նաև ակնկալել համապատասխան լուծումների առաջարկներ»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ իրենց դերակատարությամբ և բաշխվածությամբ՝ ըստ մարզերի, կարիք ունեն լուրջ վերափոխումների: «Մի պահ ՄԿՈՒ ոլորտը բավականին մեծ անկում ապրեց, որը կարգավորելու համար մեծ ջանքեր են ներդրվել: Արդյունքում՝ այսօր մեծ հոսք ունենք դեպի նախնական և միջին մասնագիտական ոլորտ: Սակայն առկա է մեկ այլ խնդիր. երբ ուսումնասիրում ենք, թե ՄԿՈՒ շրջանավարտների քանի տոկոսն է գնում աշխատաշուկա և քանիսը՝ բուհ, ապա բավականին տխուր պատկեր է ստացվում: Այսինքն՝ ՄԿՈՒ մի զգալի հատված կրկին ծառայում է բուհի, այլ ոչ թե աշխատաշուկայի համար կադրեր պատրաստելուն: Դրա համար մենք վերջին տարիներին ակտիվ համագործակցում ենք մի շարք խոշոր կազմակերպությունների, օրինակ ԵՄ-ի, GIZ-ի, ինչպես նաև տեղական ընկերությունների հետ՝ իրականացնելու նոր բարեփոխումներ»,--նշել է նախարարը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրել է օրակարգի հիմնական հարցը՝ մասնավորապես, անդրադառնալով «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2018-2022 թվականների բարեփոխումների ծրագրի», «Սոցիալական գործընկերության նոր հայեցակարգի» ընդունման և մասնավոր սեկտոր–ՆՄԿՈՒ հաստատություն նոր ձևաչափով համագործակցության անհրաժեշտությանը: Արտակ Աղբալյանը խոսել է նաև ՆՄՄԿ ուսհաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների՝ ՀՀ մարզերի զարգացման ուղղություններին և պահանջներին համապատասխանեցման, ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև կարիերայի կենտրոնների և դուալ համակարգի ներդրման մասին: Բանախոսն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խնդիրներին:
Խորհրդի անդամները զեկուցողին ուղղել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ոչ ֆորմալ կրթության կազմակերպման և կարճաժամկետ դասընթացների անցկացման, դասախոսների վերապատրաստման մեթոդաբանության, մասնագիտությունների ցանկի վերանայման, ՄԿՈՒ ոլորտի վարկանիշի բարձրացման, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության և մատչելիության ապահովման և այլ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը որոշում է կայացրել հավանության արժանացնել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2018-2022 թվականների բարեփոխումների ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց