ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային գիտաժողովում նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով

Մարտի 29, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կազմակերպված «ՄՀՄԻ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովին, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով: Շնորհավորելով  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր գիտնականներին, մասնագետներին և  աշխատակիցներին` ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է անդամ երկրների միջև գիտատեխնիկական փոխշահավետ գործակցության հետագա զարգացումը. «Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ շրջանակում ընդգրկվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմում դրա ստեղծման պահից` 1956 թվականի մարտի 26–ին ստորագրված Համաձայնագրի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից ՄՀՄԻ–ի անդամ պետություն է։

Այդ բավականին երկար ժամանակահատվածում շատ ամուր կապեր են հաստատվել Հայաստանի գիտական կենտրոնների, նախևառաջ` Երևանի պետական համալսարանի և Երևանի ֆիզիակայի ինստիտուտի հետ։

Հայ մասնագետները մասնակցում են ՄՀՄԻ–ի բազմաթիվ խոշոր նախագծերի։ Նախևառաջ, դա հնարավորություն է ընձեռում մեր երկրի շահերի շրջանակում անցկացնել այն հիմնարար և կիրառական հետազոտությունները, որոնք տարբեր պատճառներով չեն կարող իրականացվել երկրի ներսում։

Երկրորդ՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջոցով հայ ֆիզիկոսներն ու ճարտարագետները գիտատեխնիկական գործակցություն են զարգացնում երկրի միջուկային այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը, DESY–ն (ԴԵԶԻ) և այլն։

ՄՀՄԻ–ի հետ գիտական համագործակցությունն ինչպես ԱՊՀ–ի, այնպես էլ արտերկրի բազմաթիվ մասնակից երկրների հետ ուղիղ կապերի լայն հնարավորություններ է ընձեռում: ՄՀՄԻ-ն  մեծ դերակատարում  է ունեցել և այժմ էլ պահպանում է այդ կարգավիճակը Հայաստանի գիտական կադրերի պատրաստման գործում՝ տեսական ֆիզիկայի, ատոմային միջուկի և բարձր էներգիաների ֆիզիկայի ուղղություններով։ Մենք շահագրգռված ենք մեր ուսանողների և ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերում»,- նշել է Լևոն Մկրտչյանը։ ՀՀ ԿԳ նախարարը նաև ընդգծել է, որ հայկական կողմը  հետաքրքրված է, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը իր նախագծերում հատուկ ուշադրություն դարձնի բնագիտական ուղղությանը, ԵՄ Հորիզոն 2020 նախագծին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում կլաստերների սետղծմանը:

«Համապատասխան կրթական կլաստերների ստեղծումը կնպաստի բիզնես-նախագծերի և տվյալ ոլորտի հիմնարար հետազոտությունների միավորմանը, ինչպես նաև «կրթություն-գիտություն-արտադրություն» եռանկյունու իրագործման համար նոր տեխնոլոգիաների, մեթոդների, շարժիչ մեխանիզմների արդիական մշակումներին»,- իր խոսքոմ նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ  հայրենական համալսարանները միշտ չէ, որ համաշխարհային շուկայում մրցունակ  են՝ թեև նրանք իրենց կազմում ներառում են հետազոտական բաղադրիչ և իրականացնում են տեխնոլոգիական գիտելիքի տրանսֆեր:

«Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գործակցությունը չափազանց կարևոր և անհրաժեշտ է Հայաստանում միջուկային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման և այդ բնագավառի կադրերի պատրաստման գործում, քանի որ այն նպաստում է ձեռնարկություններում նոր բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև նրանց դերի ավելացմանը համաշխարհային շուկայում»,-հայտարարել է Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ինստիտուտի հետ գործունեության հետագա ընդլայնմանը և խորացմանը։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ժողովրդական խոսքի անմահ մշակը. քարտեզագրելով Հ. Թումանյանի ուղին

    Այս թեման, որն  նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: