ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև NDI հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Փարթամյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Հոկտեմբերի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝ 18 երկրից: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները…

Ամենամյա երիտասարդական ֆորումը համախմբել էր շուրջ 150 երիտասարդի

Հոկտեմբերի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ամենամյա երիտասարդական ֆորումին, որն այս տարի համախմբել էր ՀՀ 10 մարզերից և Երևանից 150 երիտասարդների ու երիտասարդական ՀԿների ներկայացուցիչների։

Ֆորումին մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը,…

Մյասնիկյան բնակավայրում կկառուցվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

Սեպտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան երեխայի և ընտանիքի կենտրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՏԻՄ…

Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

Սեպտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության…

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Սեպտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն…

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Սեպտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի…

Ավելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն մասնակցել է ԿԳՄՍՆ առցանց հանդիպմանը՝ ոլորտային հարցերի պարզաբանման նպատակով

Սեպտեմբերի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչներ և տնօրեններ առցանց եղանակով իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ:

ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք…

Երեք ոսկե մեդալ մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ:

Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե…

Հայկական պատվիրակությունը ծանոթացել է ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններին

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված կրթական միջոցառմանը, որը անցկացվել է Եվրոպական կրթական հիմնադրամի «Teaching Excellence–Empowering Educators» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և…