ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

«Սովորել սովորելու կարողունակությունը». նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին…

Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների

Սեպտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստանում է ահազանգեր այն մասին, որ անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։ Վերոնշյալ խաբեությանը զոհ չդառնալու համար հորդորում ենք ոչ…

Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

Սեպտեմբերի 2, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային:

Հանրակրթություն

2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ…

«Հայտարարվում է մշակութային կրթության տարի». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի տնօրենների խորհրդակցությանը

Օգոստոսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Խորհրդակցությանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի…

«Ձեռքբերումները ոգևորում են մեզ` նոր ուսումնական տարում ավելի մեծ ջանքերով շարունակելու աշխատանքը». Ժաննա Անդրեասյան

Օգոստոսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի դպրոցների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներն ամփոփող կրթական էքսպոյին, որտեղ ներկայացված էին նախագծեր 21 դպրոցներից:

Նախարարը շրջել է տաղավարներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ:

Այնուհետև, Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում Երևան քաղաքից…

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Կոտայքի մարզում

Օգոստոսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների…

Ավարտվել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը

Օգոստոսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը, որին մասնակցել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը:

8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ​​ստեղծագործությունից…

Նախարարն ընդունել է ոչ պետական դպրոցների տնօրեններին

Օգոստոսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանդիպել է ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը, ինչպես նաև ասոցիացիայի հետ…

Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման, դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

Օգոստոսի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը:

Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Օգոստոսի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի…