ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ այն ինստիտուցիոնալ գործիքակազմ է հաղորդում այդ աշխատանքներին։ «Այս օրենքի շուրջ աշխատանքը նոր չէ․ նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք Ազգային ժողովի կողմից դրա մի տարբերակի ընդունում։ Օրենքի՝ բուհերի կառավարմանն առնչվող երկու դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, ինչով պայմանավորված` այն ուժի մեջ չի մտել։ Իհարկե, կարելի էր այդ դրույթների շուրջ աշխատել, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով։ Օրենքն ամբողջովին վերանայվել է՝ հաշվի առնելով, որ 2022 թվականին ընդունված Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախանշվել են ռազմավարական զարգացման ուղղությունները, սահմանվել է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, ինչպես նաև մեծ ծավալի աշխատանք է տարվել «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի և ծրագրի իրականացման շուրջ»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ընթացքում կառուցվածքային փոփոխության, այն է՝ ԿԳՄՍՆ համապատասխան վարչության, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորման արդյունքում ստեղծվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որը միասնական քաղաքականության ապահովման և այդ ինստիտուցիոնալ գործիքակազմը ներդնելու քայլերից մեկն էր։ «Իրականում օրենքի նախագիծը չէր կարող այդ երկու դրույթի փոփոխությամբ նորից շրջանառվել, որովհետև այս ինստիտուցիոնալ փոփոխությունները և ռազմավարական մոտեցումները պահանջում էին վերադառնալ հայեցակարգային տրամաբանությանը։ Հետևաբար, բազմաթիվ հարցեր վերանայվել են, և օրենքի նախագիծն այժմ շատ ավելի ամբողջական է»,–նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ քննարկում։
Օրենքի նախագիծը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով փաստաթղթով առաջարկվող հիմնական փոփոխություններին: Նրա խոսքով՝ նախագծով նախ հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները․ կգործի լիցենզավորման և հավատարմագրման մեկ միասնական կառույց` ամրագրելով լիցենզավորման և հավատարմագրման նոր պայմաններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ, բուհերը կարող են հավատարմագրվել նաև համապատասխան որակավորում ունեցող արտերկրի կազմակերպությունների կողմից, սակայն վերջիններիս համար սահմանվել են ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համապատասխան չափանիշներ: «Այսինքն՝ ավելի բարձր նշաձող է սահմանվել՝ բուհերի որակավորման ստանդարտները համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին»,-նշել է Սարգիս Հայոցյանը:
Նրա խոսքով՝ հստակեցվել է բուհերի կառավարման և խոշորացման գործընթացը, որի նպատակը հետազոտահեն կրթության կազմակերպումն է. «Բուհերի և գիտական կազմակերպությունների ինտեգրման առումով այս ընթացքում լսել ենք տարբեր մտահոգություններ, որոնց կապակցությամբ առաջարկել ենք որոշակի համակարգային լուծումներ: Բացի այդ՝ ներկայում բուհերի կառավարման համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների և հավասարակշռված կառավարման տեսանկյունից խնդրահարույց է, հետևաբար այդ ոչ ներառական մոդելից անցում կկատարվի հորիզոնական բազմամասնակցային համակարգին՝ իհարկե, ապահովելով նաև հաշվետվողականություն»:
Ըստ Սարգիս Հայոցյանի՝ հստակեցվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը. այն դարձել է ավելի բազմազան՝ դուրս գալով նպաստային տրամաբանությունից և զուգորդվելով առաջադիմության հետ. «Կփոխվեն նաև պետական աջակցության ձևերը՝ ուսման վարձի փոխհատուցում, խրախուսում, կեցության ծախսերի ապահովում և այլն»:
Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ: Ներկայիս ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ ընդգրկվելով բարձրագույն կրթության համակարգում՝ որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։
Հստակեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերը. սահմանվել են գիտության ոլորտում հեղինակավոր անձանց միավորելու և պետական քաղաքականությանը գիտական աջակցություն տրամադրելու ակադեմիայի գործառույթները. «Ակադեմիային վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու»:
Նախագծով դրույթներ են նախատեսվել ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ: Սահմանվել է, որ ուսանողն ունենում է իր անհատական թվանշանին տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով նա կառավարում է իր կրթական գործընթացը և բացի պարտադիր առարկայացանկից՝ ունենում է անհատական կրթական պլանի կազմման հնարավորություն: Գնահատման համակարգը համապատասխանեցվել է Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի չափանիշներին՝ ապահովելու արդյունավետ շարժունություն բուհերի և երկրների միջև:
Անդրադառնալով բուհերի ակադեմիական կազմին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ կարգավորումներ են սահմանվել մտավոր սեփականության իրացման և պատկանելիության մասով, այդ թվում, թե ինչ համամասնությամբ են դասախոսն ու բուհը տնօրինելու դրանից ստացված եկամուտը: «Սա ևս մեկ գործիք է՝ գիտությունը ծառայեցնելու երկրի տնտեսական զարգացմանը»,-շեշտել է ԲԿԳ նախագահը:
Սահմանվել են նաև բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման ձևերը, այն է՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների նպատակով, և մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով: «Ուսանողների կրթաթոշակին տրվող աջակցությանը զուգահեռ՝ հանրային բուհերը կստանան նաև կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում, որի հաշվին կսահմանվի դասախոսի բազային աշխատավարձը, իսկ դրա վրա արդեն կավելանան մտավոր սեփականության իրավունքից, դրամաշնորհներից և այլ աղբյուրներից ստացված եկամուտները: Սա արվել է, որպեսզի բուհերը կախված չլինեն ուսման վարձից և կենտրոնանան միայն տրամադրվող որակյալ ծառայությունների վրա»,-ընդգծել է ԲԿԳ նախագահը:
Զեկույցից հետ խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են օրենքի կիրառության ապահովման, դասախոսների աշխատանքի արդյունավետության գնահատման և չափելիության, հեռավար կրթության հնարավորության, նպատակային կրթաթոշակի տրամադրման, բուհական ինքնավարության, կրեդիտների կուտակման և փոխանցման, ուսանողի պարտավորությունների շրջանակի, մանկավարժական բուհերի պարարվեստի գծով շրջանավարտների աշխատանքի, դասախոսների ծանրաբեռնվածության, բուհական ընդունելության, մագիստրոսական կրթության, աստիճանաշնորհման նոր համակարգի, ակադեմիական քաղաքում մասնավոր բուհերի գործունեության, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ բուհերի ընդունելության և երիտասարդ գիտական կադրերի առաջխաղացման խնդիրներին։
Նախարար ժաննա Անդրեասյանն ու ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը հանգամանորեն պատասխանել են բոլոր հարցերին։ Մասնավորապես՝ պատասխանելով բուհական ինքնավարության հարցին՝ նախարարը նշել է, որ ակադեմիական և ուսանողական ինքնավարության սահմանումը շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի․ ուսանողները պետք է իրականում ինքնավար միավորումներ ձևավորեն, իսկ ակադեմիական ինքնավարությունը նաև ենթադրում է պատասխանատվություն և վերահսկողության ներքին մեխանիզմներ։ Անդրադառնալով բուհերի ընդունելության գործընթացի վերաբերյալ հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ սահմանվել են ընդունելության նոր սկզբունքներ ու մեխանիզմներ՝ ընդունելության և մրցույթի անցկացման իրավասությունները վերապահելով բուհերին, ընդ որում՝ կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով բակալավրի կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման վկայագրերը դառնալու են պարտադիր։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ առաջարկելով բոլոր դիտարկումները ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որոնք կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…
Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ