ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչներ և տնօրեններ առցանց եղանակով իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ:
ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ խնդիրներին:
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և առկա վիճակի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ, որոնց առնչությամբ տրվել են հետևյալ պարզաբանումները և լուծումները:
Թեմատիկ պլաններ
Էլեկտրոնային մատյանի լրացման մեջ կատարվել են տեխնիկական փոփոխություններ՝ թեմատիկ պլանների լրացման հետ կապված։
Նախկին pdf տարբերակով ներբեռնելու փոխարեն թեմատիկ պլանը լրացվում է հենց մատյանում։
Առարկայի թեմատիկ պլան ունենալը կարևոր է առաջին հերթին ուսուցչի համար, որպեսզի նա կարողանա պլանավորել առարկայի դասավանդումը։
Թեմատիկ պլանները նախընտրելի է լրացնել մեկ կիսամյակի համար։
Խրախուսվում է ուսուցիչների կողմից ինքնուրույն սեփական առարկայի թեմատիկ պլանը կառուցելը` հենվելով առարկայի ծրագրի, ընտրած դասագրքի և մեթոդական ուղեցույցի վրա։
Համակարգում արդեն իսկ ստեղծված թեմատիկ պլանները ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից դիտարկումից հետո նշվում են որպես օրինակելի։ Համակարգում դա կարելի է տարբերակել. ԿԶՆԱԿ-ի տարբերանշանը հայտնվում է թեմատիկ պլանի կողքին։
Եթե ուսուցիչը ստեղծել է թեմատիկ պլան և ցանկանում է, որ այն հասանելի լինի նաև իր մյուս գործընկերներին, կարող է դիմել ԿԶՆԱԿ-ին` առաջարկելով այն դիտարկել և հաստատել որպես օրինակելի։
Բոլոր դասարանների բոլոր առարկաների թեմատիկ պլանները կամ արդեն համակարգում հասանելի են կամ հասանելի կլինեն մինչև հոկտեմբերի 4-ը։
Այն ուսուցիչները, որոնք ցանկանում են օգտագործել թեմատիկ պլանի օրինակելի ձևանմուշները, իրենց էլեկտրոնային մատյանի թեմատիկ պլան բաժնում «օգտագործել օրինակելի ձևանմուշ» կոճակով կարող են ընտրել համապատասխան առարկան, դասարանը, դասագիրքը, և ինքնաշխատ եղանակով թեմատիկ պլանը կհայտնվի էլեկտրոնային մատյանում։
Ինչպես ուսուցչի կողմից ստեղծված, այնպես էլ օրինակելի թեմատիկ պլանը կարելի է խմբագրել` «խմբագրել և տեսնել թեմաները» կոճակների միջոցով։
Թեմատիկ պլանների կառուցվածքի մեջ ներառված է նաև օրվա դասի թեմայի բաժինը, որի դասաժամերը և վերջնարդյունքներն ինքնաշխատ եղանակով հայտնվում են դասի պլանի բաժնում։
Յուրաքանչյուր դասի համար պլան գրելիս անհրաժեշտ է լրացնել միայն նպատակների և խնդիրների բաժինները։
Դասի պլանները պետք է լրացվեն յուրաքանչյուր դասի համար. մինչև տարեվերջ դասի պլանների համար նպատակներ և խնդիրներ սահմանելու անհրաժեշտություն չկա։
Ուսուցչի կողմից մեկ անգամ ստեղծված թեմատիկ պլանները պահպանվելու են մատյանի իր էջում և հասանելի են լինելու ինչպես հաջորդ տարիներին, այնպես էլ այլ դպրոց աշխատանքի տեղափոխվելու դեպքում։
Այս ձևաչափով թեմատիկ պլաններն ունենալն օգնելու է ուսուցչին իրականացնել թեմաների յուրացման վերաբերյալ վերլուծություններ՝ լավարկելով դրանց դասավանդման մոտեցումները։
Թեմատիկ պլանների լրացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ժամկետներ չեն սահմանվել:
Դասագրքեր
Դասագրքերի և առարկայական ծրագրերի անհամապատասխանության վերաբերյալ գրառումները մանրամասն ուսումնասիրվում են և կներկայացվեն հեղինակներին ու փորձաքննող հանձնաժողովներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով։
Բոլոր դասագրքերը և դրանց գործածման մեթոդական ուղեցույցները տեղադրված են պաշարների շտեմարանում։ Որևէ մեկի բացակայության դեպքում խնդրում ենք արագ տեղեկացնել։
Ուսուցիչների ատեստավորում
Կամավոր ատեստավորմանը գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։
Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին մասնակցել են կամավոր ատեստավորմանը և սահմանված նվազագույն շեմը չեն հաղթահարել, անպայման պետք է գրանցվեն համակարգում, որպեսզի կարողանան մասնակցել, քանի որ դա ինքնաշխատ տարբերակով չի կատարվում։
Էլեկտրոնային եղանակով ատեստավորումից պետք չէ անհանգստանալ, քանի որ քննական կենտրոններում լինելու են մասնագետներ, որոնք ցուցաբերելու են անհրաժեշտ տեխնիկական աջակցություն:
Այս եղանակով հնարավոր է լինում ուսուցիչներին ազատել ձևաթուղթը լրացնելու ժամանակատար աշխատանքից՝ նաև ապահովագրելով ճիշտ պատասխանները տեղափոխելու վրիպակներից։
Հերթական ատեստավորման կազմակերպչական ընթացակարգի մանրամասն նկարագրությունը կարճ ժամանակում կստանան դպրոցները, որպեսզի քայլերի հերթականությունը հստակ և միանշանակ լինի։
Հերթական ատեստավորման արդյունքների գնահատումն իրականացվելու է կենտրոնացված եղանակով. գնահատումից առաջ կլինեն մանրամասն ուղեցույցներ։
Պարտադիր փաստաթղթեր
Բոլոր այն փաստաթղթերը, այդ թվում՝ օրվա դասի պլանը, որոնք լրացվում են էլեկտրոնային եղանակով, թղթային եղանակով լրացնելու անհրաժեշտություն չկա, և դրա պահանջը ոչ իրավաչափ է։
Ստորև հրապարակված է նաև առցանց հանդիպման հղումը, որը հասանելի է հարթակում գրանցված ուսուցիչների համար՝
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան