Հաստատվել է պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթում ֆինանսավորման համար երաշխավորված թեմաների ցանկը:
Ֆինանսավորման է երաշխավորվել 2-5 կատարող ունեցող 224 գիտական թեմա, այդ թվում՝ 84-ը՝ «Բնական գիտություններ», 41-ը՝ «Ճարտարագիտություն…
ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները:
Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքիների ստուգման արդյունքում ստացած միավորների՝ կստանա 30-50 տոկոս…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը հայ-ղազախական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման…
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում գործադիրը «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և ՀՀ պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի…
Ս.թ. հոկտեմբերի 11-ից մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։
2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ է ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդի, Արմավիր, Եղեգնաձոր և Հրազդան։
Համաձայն մրցույթի գործող կարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է…
ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը։
Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը (Master of Legal Studies program) տարբեր երկրների առաջատար համալսարաններում գործող ծրագրերից է և նախատեսված…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա Լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ (հայտերը համապատասխանել են կարգով սահմանված բոլոր պահանջներին), որից 141-ը եղել են անհատական, իսկ 61-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։
Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան