ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք»

Հոկտեմբերի 7, 2021
Պաշտոնական

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, դպրոցների, ուսումնարանների և քոլեջների մանկավարժներ:

Շնորհավորելով բոլոր ուսուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նրանց շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար:

«Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք: Բազմիցս եմ ասել, որ այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է մեր պետության անվտանգությունը, որի երաշխավորը կրթությունն է: Որակյալ կրթությունը ճիշտ մտածողություն է ձևավորում, իսկ դրա արդյունքում մարդու կատարած բոլոր քայլերը հստակ և նպատակային են լինում: Հենց այս պատճառով ես երկրի անվտանգության հիմքը համարում եմ կրթությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթության բովանդակությանը:

Նախարարի խոսքով՝ ուսուցիչներն իրենց աշխատանքով ապացուցել են, որ արժանի են գնահատանքի. «Մեր նպատակն է, որ Հայաստանի բազմահազարանոց ուսուցչական համակազմը լինի մրցունակ, հասարակության կողմից ընկալվի որպես ազգային և պետական առաքելություն իրականացնող անհատականություն: Համոզված եղե՛ք, որ պետության կողմից արվում և արվելու է առավելագույնը` արժևորելու և գնահատելու ուսուցչի աշխատանքը»:

Միջոցառման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալներ են հանձնվել Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոցին», «Երևանի թիվ 78 հիմնական դպրոցին», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցին», «Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցին», «Երևանի թիվ 150 հիմնական դպրոցին», «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջին», Արարատի մարզի «Վեդու թիվ 1 հիմնական դպրոցին» և Արցախի Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցին, որոնք պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի հրամանով: Նշված դպրոցները ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել Արցախի հերոսներ՝ Դավիթ Գրիգորյանի, Էդգար Մարկոսյանի, Յուրա Ալավերդյանի, Դավիթ Ղազարյանի /հետմահու/ և Սերգեյ Շաքարյանի մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու և հանուն հայրենիքի անձնազոհության որակներ և արժեքային համակարգ ձևավորելու համար: 2020 թվականի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այդ պարգևները հանձնվել են այս տարի:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հրավիրված միջոցառման ժամանակ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով են խրախուսվել հանրակրթական դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների մի շարք մանկավարժներ:

«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող է ճանաչվել 29 ծրագրային առաջարկ

Ազդարարվել են նաև «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած ուսուցիչների անունները` ըստ անվանակարգերի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ (հայտերը համապատասխանել են կարգով սահմանված բոլոր պահանջներին), որից 141-ը եղել են անհատական, իսկ 61-ը՝ խմբային։

Մրցույթն անցկացվել է 6 անվանակարգերում, որոնք սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի կարգով:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 26, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում` 9, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ ծրագիր չի ներկայացվել։

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել նվազագույն 50 միավոր ստացած 29 ծրագրային առաջարկ, որից 13-ը՝ անհատական, իսկ 16-ը՝ խմբային։ Հաղթող ճանաչված ծրագրերի հեղինակներն արժանացել են դրամական պարգևների և ԿԳՄՍՆ շնորհակալագրերի` ընդհանուր առմամբ 45 մասնակից:

Մասնավորապես «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է 21, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 3, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում` 3, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում` 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագրային առաջարկ։

«Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է տարեկան մեկ անգամ, որին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ուսուցիչները, դաստիարակները և տնօրենները:

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ներկայացրած ծրագրերը պետք է ներառված չլինեն նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգևատրված ծրագրերի ցանկում:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր՝ առավելագույնը 3 անդամներից բաղկացած խմբի կողմից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան