ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Հրամանագրման համար առաջին կուրսեցիները պետք է վճարում կատարեն. պարզաբանում

Սեպտեմբերի 29, 2021
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստացել շուրջ 7000 ուսանողներ:

Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների

Սեպտեմբերի 29, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 31-ն է:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 28, 2021
Մշակութային լուրեր Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված…

Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը

Սեպտեմբերի 28, 2021
Պաշտոնական Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հոկտեմբերի 15-ը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունում դիմորդների ընդունելությունն իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ…

Եղվարդի N 1 և Երևանի N 118 ավագ դպրոցներին՝ 15.6 մլն դրամ՝ վերանորոգման ու գույքի ձեռքբերման համար

Սեպտեմբերի 25, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 24-ին կայացած նիստում որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,6 մլն դրամի չափով։

Վերաբաշխված գումարը նախատեսվում է ուղղել կապիտալ ծախսերի, մասնավորապես՝ Եղվարդի N 1 ավագ դպրոցի սանհանգույցների ոչ բարվոք վիճակի և դասասենյակների մանրահատակի վերանորոգմանը և Երևանի…

«Ուսուցչի օրվա» նախաշեմին․ Կառավարության որոշմամբ կպարգևատրվեն լավագույն մանկավարժները

Սեպտեմբերի 24, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել կատարել բյուջեի վերաբաշխում՝ «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժներին պարգևատրելու նպատակով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և…

Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների տնօրենի ընտրության կարգը

Սեպտեմբերի 24, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում։

Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները…

Վահրամ Դումանյան. «Կրթությունն է մեր անվտանգության երաշխիքը»

Սեպտեմբերի 17, 2021
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր…

Ուսուցիչների ատեստավորման փաստաթղթերի հավաքագրումը կիրականացվի էլեկտրոնային տարբերակով

Սեպտեմբերի 16, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու մասին համապատասխան որոշման մեջ։

Ի գիտություն տարկետում ստացած քաղաքացիների

Սեպտեմբերի 14, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է․ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ…