ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կներդրվի նոր՝ «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությունը

Հոկտեմբերի 11, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնա­գիտա­կան կրթու­թյան մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը։

Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը (Master of Legal Studies program) տարբեր երկրների առաջատար համալսարաններում գործող ծրագրերից է և նախատեսված այն մասնագետների համար, ովքեր իրավաբան չեն, սակայն ցանկանում են իրենց գիտելիքները խորացնել իրավունքի ոլորտում։ Նմանօրինակ ծրագրերի գլխավոր նպատակն իրավունքի որևէ ճյուղի հետ ուղղակիորեն փոխկապակցված մասնագիտություն կրողներին իրենց մասնագիտությանն առնչվող իրավական ասպեկտներին առավել խորը տիրապետելու հնարավորություն տալն է։ Այդ մասնագիտությունների շարքում կարելի է դասել, օրինակ՝ մեդիա ոլորտի աշխատողներին, մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերներին, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող անձանց։

Մի շարք հեղինակավոր համալսարանների կողմից իրականացվող իրավական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրերի հաջողված փորձը հաստատում է, որ հասարակական զարգացման ու առաջադիմության համար ավելի կայուն ու նպաստավոր գործոն է իրավական երևույթներն ու ինստիտուտները ոչ իրավաբանների կողմից ուսումնասիրելը։

«Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի» որակավորմամբ՝ ոչ իրավաբանների համար նախատեսված մագիստրոսական ծրագրեր առկա են, օրինակ, ԱՄՆ Վաշինգտոնի Սենթ Լուիզ համալսարանի, Շոտլանդիայի ամենամեծ և աշխարհի առաջատար համալսարանների ցանկում ներառված Եգինբուրգի և Գլազգոյի համալսարանների իրավունքի դպրոցներում: Մագիստրոսական ծրագրի հաջող ավարտի արդյունքում ուսանողները ստանում են հիմնարար և համալիր կրթություն՝ հանրային իրավունքի և առևտրային իրավունքի ոլորտների վերաբերյալ։

Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրերի շարքը բավականին մեծ է։ Ըստ էության, աշխարհի լավագույն համալսարանների իրավունքի դպրոցների մեծ մասը նմանատիպ ծրագրեր է առաջարկում։ Օրինակ՝ Երևանի պետական համալսարանը «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության շրջանակում կարող է ներդնել «Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական կրթական ծրագիր՝ լրագրողների և հասարակական կապերի մասնագիտությունների ոլորտում անհրաժեշտ իրավական գիտելիքների այնպիսի կրթական վերջնարդյունքների ապահովմամբ, ինչպիսիք են՝ ուսանողների կողմից մեդիա հարաբերություններում մտավոր սեփականության, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության, տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը և միջազգային իրավական կարգավորումներին տիրապետելը, հայկական մամուլում առկա իրավական և սոցիոլոգիական խնդիրների և մարտահրավերների խորը հետազոտությունը, վերլուծությունը և սոցիալական ցանցերում մասնագիտական գործունեություն իրականացնելը կամ ԶԼՄ-ներում տեղեկատվություն օգտագործելը և տարածելը՝ առանց այլոց իրավունքները խախտելու և գնահատելով հնարավոր իրավական ռիսկերը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…

  • Արհեստական բանականությունը՝ գործընկեր, թե՞ սպառնալիք անգլերենի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ղազարյան

    Հարգելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում, երբ ուսուցչական առօրյան լցված է տարակարգի պորտֆոլիոյի փաստաթղթավորմամբ, թեմատիկ ու օրվա դասերի պլանների կազմմամբ, դասավանդման մեջ թվային գործիքների և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրմամբ, ինձ մոտ մի…

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…