ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում

Նոյեմբերի 29, 2022
Պաշտոնական

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության…

Երկրորդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

Նոյեմբերի 29, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ 2-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով:

Հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներն են՝

 

  • դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի…

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը քննարկվել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

Նոյեմբերի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Վահրամ Դումանյանը: Նիստին մասնակցել է նաև ՄԿՈՒ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Նոյեմբերի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Օրակարգում բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման հարցն է:

Հանձնաժողովի…

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառման իրականացման համար

Նոյեմբերի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման իրագործման համար:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կտրամադրվի դրամական հատկացում՝ առավելագույնը 10 միլիոն 216 հազար դրամի չափով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին՝

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին:

Հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից:

Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում խոսել է 2021-2022 թվականներին Հայաստանում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին՝ շեշտադրելով, որ…

Մանկապատանեկան մարզադպրոցներին և մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի գույք

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 24-ի նիստում հավանության է արժանացրել մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը մշակել է ԿԳՄՍ նախարարությունը։

Որոշմամբ հաստատվել է 2022 թվականին ձեռք բերվող գույքի բաշխման ցանկը՝ ըստ ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական…

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգի նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջից: Փաստաթղթով հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը:

Նախագծով առաջարկվում է…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական Սպորտային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մարիամ Մկրտչյանին հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետությունը կարևորում…

Կառավարությունը գումար է հատկացրել 96 դպրոցի շենքային պայմանների, 114 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքային բարելավման համար

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել 96 դպրոցի շենքային պայմանների, ինչպես նաև 114 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքային հագեցվածության բարելավումը ապահովելու նպատակով:

Դպրոցների շենքային պայմանների հրատապ խնդիրների լուծում և…