ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Հայտնի են դրսկեության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

Հունվարի 18, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դրսկեության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ 2023 թվականի (առաջին քննաշրջանի) դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների…

Մեկնարկել է ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերի ընդունելությունը

Հունվարի 18, 2023
Պաշտոնական

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգով» սահմանված…

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունները

Հունվարի 17, 2023
Պաշտոնական

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքները:

Ներկայացնելով Կառավարության հեղինակած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Հունվարի 16, 2023
Պաշտոնական

Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:

Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները:

ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:

Ամփոփվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. կատարողականի քննարկումը

Հունվարի 16, 2023
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան…

Կառավարությունը հաստատել է դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

Հունվարի 13, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների պահանջից: Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված դպրոցի կառավարման գործընթացի բաժանումը երկու հիմնական մասի՝ ուսումնական…

Արվեստի և մարզադպրոցների մանկավարժները և մարզիչները կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան

Հունվարի 12, 2023
Պաշտոնական

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի:

Համաձայն առաջարկվող կարգավորման՝ հանրակրթության ոլորտում ներդրված ուսուցչի կամավոր ատեստավորման համակարգը կներդրվի նաև արտադպրոցական կրթության ոլորտում, որի արդյունքում հավելավճար ստանալու հնարավորություն կունենան նաև արվեստի և մարզադպրոցների մանկավարժներն ու մարզիչները:

Հարցը զեկուցել…

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. կատարողականը զեկուցվել է վարչապետին

Հունվարի 12, 2023
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ…

Հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը

Հունվարի 11, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ հետևյալ մասնագիտությունների համար.

 

Համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ…

Ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ քննարկվել են ռազմամարզական ճամբարների բարելավման հարցեր

Հունվարի 10, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի…