ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

«Հիմնական ջանքերն ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը». Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ 2023 թ. բյուջեն

Նոյեմբերի 16, 2022
Պաշտոնական

2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03 միլիարդ դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է 2022 թվականի հաստատված բյուջեից: Այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի…

Կրթությունն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը. Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը

Նոյեմբերի 16, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին»…

ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի համակարգ. օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Նոյեմբերի 16, 2022
Պաշտոնական

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ոլորտում ներդնել մի շարք նոր ընթացակարգեր, որոնք ուղղված կլինեն քոլեջների և ուսումնարանների…

Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Նոյեմբերի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS)…

Հավաստագրման քննություններ` հանրակրթական ուսհաստատության տնօրեն դառնալու համար

Նոյեմբերի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հանրակրթական ուսումնական հաստատության…

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի հերթական ատեստավորման կարգը

Նոյեմբերի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերի նախագիծը:

Ատեստավորումն ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների համապատասխանության որոշման գործընթացն է:

Ուսուցչի ատեստավորման ամբողջական շրջափուլը հինգ տարի է, որը բաղկացած է յուրաքանչյուր տարվա վերապատրաստման բաղադրիչների նվազագույն…

«Այս գործընթացով պետք է միասին անցնենք». Ժ. Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին

Նոյեմբերի 14, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանից և ՀՀ մարզերից կամավոր ատեստավորմանը մասնակցած առարկայական ուսուցիչների հետ, լսել գործընթացի վերաբերյալ նրանց տեսակետները, առաջարկները և պատասխանել հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության…

Նախագիծ. շրջանավարտներին հնարավորություն կտրվի երկու անգամ հանձնել քննություն. վերջնական կհամարվի ամենաբարձր արդյունքը

Նոյեմբերի 14, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 10, 2022
Պաշտոնական

Հարգելի՛ գիտնականներ,

Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը:

Սա հրաշալի առիթ է՝ իրազեկելու քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնելու հետաքրքրությունը դրա նկատմամբ, խրախուսելու և նպաստելու նոր նվաճումների գաղափարի իրագործմանը, գիտության ոլորտում կրկնապատկելու աջակցությունը,…

Դրական եզրակացություն է տրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությանը

Նոյեմբերի 9, 2022
Պաշտոնական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ),…