ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. կատարողականի քննարկումը

Հունվարի 16, 2023
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Մտքերի փոխանակության ձևաչափով շարունակվել են ԿԳՄՍ բարեփոխումների վերաբերյալ զեկուցումները: Քննարկման առարկա են դարձել սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, գրահրատարակչության և գրադարանային քաղաքականության, մշակութային և գեղարվեստական կրթության, հուշարձանների պահպանության, մշակութային հաստատությունների կառավարման ոլորտների բարեփոխումները:

Վարչապետը, անդրադառնալով սպորտի բնագավառին, հանձնարարել է պատշաճ կազմակերպել «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստումը՝ կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզական ֆեդերացիաների միջև համագործակցությունը: Պետական ծրագրերի ծախսարդյունավետությունը բարձրացնելու համատեքստում Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ոլորտում կատարվող ներդրումների գույքագրումն ու մարզական կառույցների գործունեության հաշվետվողականության ապահովումը: Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է դիտարկել ներդրումային ծրագրերում սպորտային կրթության բաղադրիչի ներառման հարցը՝ հատկապես մարզերի դպրոցներում, ինչպես նաև 2023 թ. Հայաստանում անցկացվելիք միջազգային սպորտային մրցաշարերի նախապատրաստման գործում ներգրավվել Զբոսաշրջության կոմիտեին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրահրատարակչական և գրադարանային պետական քաղաքականությանն ու առաջարկել ներկայացնել գործող մեխանիզմների լավարկման տարբերակներ՝ ներառելով թվայնացումը: Վարչապետը հանձնարարել է մշակել կառավարման այնպիսի մոդել, որը կխթանի գրահրատարակչություն-գրադարաններ-կրթամշակութային կյանքի աշխուժացումը հանրապետությունում, այդ թվում՝ դիտարկելով պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի կիրառումը:

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մշակութային և կրթական բովանդակության կարևորության վրա, որոնք ձևավորում են ազգի մշակութային ինքնությունը և հանձնարարել մշակույթի ոլորտի ռազմավարության մեջ մանրակրկտորեն արտացոլել ազգագրության ոլորտի ուսումնասիրությունները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակութային պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի մարդուն ամենօրյա կտրվածքով մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն, համապատասխան միջավայրի ձևավորմանը, և պետք է իրականացվեն հենց այս տրամաբանությամբ ծրագրեր:

Վարչապետը հանձնարարել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման միջոցառումների շրջանակում իրականացնել ոչ միայն վերականգնման, այլև զարգացման ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մշակութային կազմակերպությունների կառավարման համակարգի արդիականացումը և, մասնավորապես, ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: