ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» նախագծի մեկնարկը

Մայիսի 22, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որի շրջանակում այսօր կազմակերպված  «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը՝  շնորհակալություն հայտնելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը՝ վերոնշյալ նախաձեռնության համար: «Կրթության…

Ավարտական միջոցառումներն արգելված չեն

Մայիսի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Անդրադառնալով ՖԲ օգտատիրոջ հարցին` կան դժգոհություններ, թե դպրոցներում դրամահավաքի կտրուկ արգելման, մասնավորապես դեպքերը ոստիկանություն ուղարկելու հետևանքով շրջանավարտները զրկվում են ավարտական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավարտական երեկոների և միջոցառումների մասին խոսք չի եղել: Խոսքը վերաբերում…

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

Մայիսի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհերի ակադեմիական ազատությունների, ընդունելության քննությունների կազմակերպման, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ տարատեսակ հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Համաժողովրդական շարժման ընթացքում բարձրացված՝ ուսանողների իրավունքներին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, տարկետման…

Նախարարը կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել

Մայիսի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի…

Նարինե Աղաբալյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Մայիսի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Արցախի ԿԳՍ նախարարը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և արդյունավետ աշխատանք:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի իր գործընկերոջը՝ շեշտելով, որ…

Լրագրողների հարցերը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

Մայիսի 17, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, քննությունների օրերի հետաձգման հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել առ այն, որ Համաժողովրդական շարժմանը մասնակցելու պատճառով աշակերտները հնարավորություն չեն ունեցել հավուր պատշաճի պատրաստվել քննություներին, հետևաբար քննարկելով խնդիրը տարբեր գերատեսչությունների…

Դիպլոմներ` հանրապետական փուլի հաղթողներին

Մայիսի 17, 2018
Պաշտոնական

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգի դիպլոմներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և նրանց ծնողներին,  նշել է, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը և հաղթելը հաճելի ու մոտիվացնող զգացողություն է: «Որպես դպրոցական՝ ինքս էլ…

Հաստատվել է ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը

Մայիսի 16, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում  և  ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:  Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերը:

Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.

12-րդ դասարան

  • «Հայոց…

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 16, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանատան պատվիրակության կազմում են եղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Վենդելբերգերը, Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելը, Հարավային…

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան

Մայիսի 15, 2018
Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին: Վարչապետը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով վերջինիս, անդրադարձել է այն խնդիրներին որոնք առաջնահերթ են նոր կառավարության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառել կրթական համակարգի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներին: «Սա է այն անկյունաքարային պատճառը, որից…