ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 16, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանատան պատվիրակության կազմում են եղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Վենդելբերգերը, Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելը, Հարավային Կովկասում Զարգացման համագործակցության ղեկավար Դանիել Հաասը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ղեկավար Աննե Քեմփան, ծրագրի համակարգող Ջանին Ֆիշերը, GIZ մասնավոր հատվածի զարգացման և տեխնիկական մասնագիտական կրթության և ուսուցման թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն: 
Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես ԿԳ նախարար միջազգային համագործակցության շրջանակում սա իր առաջին հանդիպումն է: Նախարարը շեշտել է, որ ՀՀ նոր կառավարությունը կրթության և գիտության ոլորտում կարևորում է միջազգային փորձագիտական աջակցությունը և համագործակցությունը:
Դեսպան Մաթիաս Քիեսլերը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում կրթության ոլորտի ծրագրերն առաջնային տեղ են զբաղեցնում: Դեսպանի խոսքով` նախկինում ծավալվել է արդյունավետ համագործակցություն, մասնավորապես գերմաներենի՝ որպես օտար լեզվի, ուսուցման, ինչպես նաև մասնագիտական կրթության ուղղություններով: Որպես երկկողմ համագործակցության նշանակալի ձեռքբերում՝ դեսպանը նշել է վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչումը, որը հնարավորություն է տալիս հայ աշակերտներին միանգամից դիմել Գերմանիայի բուհեր:
Նշվել է, որ այժմ Հայաստանի 7 դպրոցներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և դեսպանատունը կարևորում է դպրոցների ցանկի ընդլայնումը: Կարևորվել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական դուալ համակարգի ներդրումը: Այժմ Հայաստանի 4 ՄԿՈՒ հաստատություններում ներդրված է 5 պիլոտային ծրագիր` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ: 
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում. «Համոզված ենք, որ օտար լեզուների արդյունավետ ուսուցումը կապված է դասավանդման արդյունավետության հետ: Այս համատեքստում մենք հետաքրքրված ենք նաև գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացմամբ և այդ ուղղությամբ բոլոր ծրագրերը կստանան աջակցություն»,- նշել է ԿԳ նախարարը և համոզմունք հայտնել, որ կրթությունն ապահովելու է առաջընթաց բոլոր ոլորտներում:
Անդրադառնալով կրթության և գիտության ոլորտում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին առհասարակ` նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի դրամաշնորհային կամ վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը և վերահսկումը, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը՝ նոր կառավարության համար չափազանց կարևոր է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթական առանձին ծրագրերի կատարմանը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային հանդիպումների վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…