ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որի շրջանակում այսօր կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը՝ վերոնշյալ նախաձեռնության համար: «Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ չի կարող լինել որակյալ կրթություն՝ առանց բիզնեսի հետ համագործակցության: Նախարարությունը նաև խրախուսում է այսպիսի նախաձեռնությունները, որովհետև կադրերին միշտ ընտրում է գործատուն: ԿԳՆ-ի դերակատարումը միայն նրանում է, որ հնարավորինս որակյալ կրթություն ապահովի, բայց կադրերի ուղղորդումը և վերապատրաստումն արդեն գործատուի միջոցով է իրականացվում: Տեսնում եմ՝ ինչպես են երիտասարդները ոգևորված, որն առավել քան ոգևորիչ է նաև նախարարության համար»,-նշել է Նաիրի Հարությունյանը՝ երիտասարդներին մաղթելով հաջողություն:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքի խոսքով՝ ներկա երիտասարդներն արդեն իսկ հաղթողներ են, որովհետև նրանք հոգ են տանում իրենց ապագայի մասին: «Վստահ եմ, որ այսօր հաջողված օր է լինելու, քանի որ ձեռք եք բերելու բազմաթիվ գիտելիքներ և բացահայտելու՝ ինչպիսի ապագա եք ցանկանում: «Երիտասարդների զարգացում» նախագիծը «Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի» գլոբալ ծրագրերից է, որն իրականացվում է այն 28 երկրներում, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում։ Ընդհանուր առմամբ մինչև 2020թվականը նախատեսվում է մասնակիցների թիվը հասցնել 500000-ի։ Աշխարհում և հատկապես Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը գործազրկությունն է, որին հիմնականում երիտասարդներն են առնչվում: Մի կողմից, իհարկե, առկա է գործազրկություն, բայց մյուս կողմից կան մեզ նման ընկերություններ, որոնք փնտրում են կադրեր: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մենթորներին, ովքեր հավատում են ձեզ և այս երկրի ներուժին»,-ընդգծել է նա:
Միջոցառման ընթացքում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև: Նշենք, որ երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանն ուղղված եռամյա այս ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին տարվա ընթացքում նախատեսվում է աջակցել ավելի քան 2000 երիտասարդի, ընդ որում՝ 1600-ը մարզերից՝ մինչև 2020 թվականն այդ թիվը հասցնելով 8000-ի։ «Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև պրոֆեսիոնալ մենթորներից կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, դասընթացներ կանցկացվեն նաև ՀՀ Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Շիրակի մարզում «Կյանքի հմտությունների» առաջին դասընթացն արդեն կազմակերպվել է, որին մասնակցել է 128 երիտասարդ: Մարզային դասընթացների հաջորդ կանգառը Լոռին է: «Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում և համակարգում է «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց