Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ:
Նախարարը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները, հստակեցրել կրթության ոլորտում նախարարության որդեգրած …
Նոր ուսումնականի շեմին ԱՀ-ում և ՀՀ-ում ընթանում են օգոստոսյան խորհրդակցություններ: Այդ շրջանակներում օգոստոսի 26-ին, Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան N 1 դպրոցում տեղի ունեցավ ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ոլորտի պատասխանատուների հետ: Շնորհակալություն հայտնելով ՀՀ պաշտոնակցին հանդիպման պատրաստակամության համար՝ Նարինե Աղաբալյանն ասաց, որ նախորդ տարիներից…
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող…
Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Խորհրդակցությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, մասնակցել են մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների…
Oգոստոսի 22-ին կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9-րդ դասարաններում սովորելու համար դիմումներ ներկայացրած աշակերտների ընդունելության ձևաչափի հաստատումը: Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում արտահայտված կարծիքները, որոշել է ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացման հանդիսավոր արարողությանը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առիթով: Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու…
Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ:
Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը: Ներկայացված հարցերը վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի…
Օգոստոսի 20-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ներառական կրթությանը: Խորհրդակցությանն ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և Արցախի հանրակրթական դպրոցների ներառական կրթության մասնագետները քննարկել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, հանդես եկել առաջարկություններով: Հանրապետությունում ներառական կրթությունը սկսել է գործել 2010 թվականից: Մինչև 2025 թվականն Արցախում…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց