ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող հարցերը:
Ամփոփելով եռօրյա շրջայցի արդյունքները` նախարարի տեղակալն արձանագրել է, որ շատ ուսումնական հաստատություներում ԵՄ բյուջետային աջակցության, «Սեյվ դը չիլդրն», «Վորլդ Վիժն», Գերմանիայի տնտեսական համագործակցության «GIZ», «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի և այլ դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերով վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել, զուգահեռաբար կան նաև հաստատություններ, որտեղ վիճակը բավականին անմխիթար է: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` դրանք հիմնականում բժշկական քոլեջներն են: Կան նաև տեղական առանձնահատկություններ, օրինակ Սյունիքի մարզում Քաջարանի քոլեջը ապահովված է լավ պայմաններով, սակայն այնտեղ աշխատողների խնդիր կա, քանի որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնագետներին բարձր վարձատրութուն է ապահովում և այնտեղ մասնագետը շահագրգիռ չէ աշխատելու քոլեջում` ցածր աշխատավարձով: Որպես ընդհանուր խնդիր` ԿԳ նախարարի տեղակալն առանձնացնում է կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը. «Կառավարման խորհուրդներում որպես կանոն ընդգրկված են գործատուներ, բայց նրանք հաճախ քոլեջի կյանքում ակտիվ ներգրավվածություն չունեն և չեն մասնակցում հաստատության զարգացմանը և ուսումնական գործընթացին: Մինչդեռ գործատուների ներգրավվածության իմաստն այն էր, որ նրանք ուսանողների համար իրենց ընկերություններում ուսումնական պրակտիկա կազմակերպեն: Մտահոգիչ մի խնդիր էլ կա, որը միանգամից նկատելի է բոլոր հաստատություններում: Ուսումնական հաստատության հաջողությունը պայմանավորված է նաև տնօրենի նախաձեռնողականությամբ: Եթե տնօրենը ակտիվ է, ունի տեսլական, քոլեջի կամ ուսումնարանի զարգացման ռազմավարություն, որպես կանոն արդյունքը դրական է»,- նշում է Հ. Հովհաննիսյանը: Նախարարի տեղակալի համոզմամբ` ՄԿՈՒ համակարգի զարգացման համար կարևոր է ձեռնարկատիրական գործունեության հնարավորության ստեղծումը, որը քոլեջներին և ուսումնարաններին կապահովի արտաբյուջեով և կխթանի զարգացումը: ՄԿՈՒ հաստատություններն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և դրանց նպատակային օգտագործման համար պետք է համապատասխան միջավայր և իրավական դաշտ ստեղծել: Զարգացման հեռանկարային մյուս մոդելը ՄԿՈՒ հաստատություններում դուալ կրթության համակարգի ներդրումն է, որը աշխատանքի վրա հիմնված կրթություն է:
Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա նախարարի տեղակալի գնահտմամբ թեպետ այս տարի կառավարության կողմից տեղերը նվազել են, սակայն մարզերում անգամ հատկացված անվճար տեղերի համալրման խնդիր կա: Մասնագիտությունների ընտրության հարցում ևս նոր` աշխատաշուկային միտված պահանջարկ ձևավորելու խնդիր կա:
Ամփոփելով այցի արդյունքները` ԿԳ նախարարի տեղակալը նշում է, որ այն իր համար օգտակար է եղել և արձանագրված խնդիրները պետք է արտացոլվեն ոլորտի քաղաքականության մեջ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց