ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը: Ներկայացված հարցերը վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:
Ընդունելության եկած քաղաքացիներից երկուսը մտահոգություն են հայտնել այլ երկրներից Հայաստան ներգաղթած երեխաների կրթության կազմակերպման, մասնավորապես կրթությունը համապատասխան դասարանում շարունակելու առնչությամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է գործող կարգերին և իրական նորմերին համապատասխան գտնել լուծումներ` երեխաների ներառումը կրթական նոր միջավայրում հնարավորինս արդյունավետ կազակերպելու համար:
Հանդիպման ընթացքում նախարարի կողմից քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով եղել են գրավոր և բանավոր հանձնարարականներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց