Օգոստոսի 20-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ներառական կրթությանը: Խորհրդակցությանն ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և Արցախի հանրակրթական դպրոցների ներառական կրթության մասնագետները քննարկել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, հանդես եկել առաջարկություններով: Հանրապետությունում ներառական կրթությունը սկսել է գործել 2010 թվականից: Մինչև 2025 թվականն Արցախում պետք է լրիվությամբ անցում կատարվի ներառական կրթությանը: «Այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն ձեռնարկվել են, սակայն մեր հետագա անելիքները հստակեցնելու համար տարբեր շահագրգիռ կողմերի հետ դեռևս անհրաժեշտ են քննարկումներ կատարել: Մենք խնդիր ունենք ինչպես ներառական կրթության համակարգի արդյունավետության բարձրացման, այնպես էլ դպրոցներում արդյունավետ դասապրոցեսների կազմակերպման և անհրաժեշտ պայմաններ ունենալու առումներով: Մինչև հիմա մենք առանձնացրել ու գնահատել ենք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների կարիքները: Այսօր խնդիր ենք դրել նաև գնահատելու ուսուցիչների, մասնագիտական խմբերի աշխատանքները, դպրոցներում անհրաժեշտ պայմանների ապահովումը և այլ հարցեր»,-ասել է Նարինե Աղաբալյանը: Խորհրդակցության ընթացքում, իրավիճակը ճիշտ գնահատելու համար, որոշվել է ԱՀ առողջապահության ու աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների հետ համատեղ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
«Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետության բյուջեից ամեն տարի ավելի քան 100 մլն դրամ է նախատեսվում, սակայն այդ գումարներն ըստ նպատակի չեն ծառայում: Այդ գումարներով երեխաներին պիտի տրամադրվի տաք սնունդ, որի համար չկան պայմաններ: Տրամադրվող գումարներով գնվում է քաղցրավենիք, ինչը ճիշտ չէ: Ավելի հարմար կլինի, եթե սննդի համար նախատեսված գումարները տրամադրվի երեխաների պայմանների բարելավմանը»,-նշել ԿԳՍ նախարարը և ավելացրել, որ կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա: Հանրապետությունում ներառական կրթության խնդիրները համակարգում է գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան բաժինը, իսկ շրջկենտրոններում՝ դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ներում համապատասխան մասնագիտական խմբերը: Ըստ Նարինե Աղաբալյանի՝ նրանք պիտի համագործակցեն իրար հետ: Հնարավոր է կենտրոնացվեն և ավելի համակարգված աշխատեն: Չի բացառվում, որ Ստեփանակերտում ստեղծվի մի ՊՈԱԿ, որը շրջկենտրոններում կունենա իր ստորաբաժանումները: Խորհրդակցությանը գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն ընդհանուր տեղեկություններ է հաղորդել ներառական կրթության մասով: Նրա խոսքով՝ ներառական կրթության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար դպրոցները պիտի համալրվեն համապատասխան մասնագետներով։ Նրանք պետք է պարբերաբար մասնակցեն դասընթացների, որպեսզի կարողանան ճիշտ իրականացնել ներառական կրթությունը:
2018-2019 ուսումնական տարում Արցախի Հանրապետությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 501 երեխա կա:
Նյութի աղբյուրը. ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց