ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Եթե կան ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է. Արայիկ Հարությունյան

Հունիսի 5, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել  հունիսի 3-7-ը տեղի ունեցող  ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել է Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը («ICTP») Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համատեղ:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ֆիզիկայի ոլորտը Հայաստանում ավանդաբար զարգացած է եղել, և նախկինում ունեցել ենք տպավորիչ ձեռքբերումներ, սակայն Խորհրդային Միության…

ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտն ընդլայնում է գործունեությունը

Հունիսի 5, 2019
Պաշտոնական

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Կ. Հարությունյանի ղեկավարությամբ, և Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպել են Չինաստանի Հանբանի՝ Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասի տնօրենի տեղակալ Ժաո Գուոչենգի և գրասենյակի այլ ղեկավար անձնակազմի հետ։ Պատվիրակության կազմում էին նաև ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա…

Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը

Հունիսի 4, 2019
Պաշտոնական

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների…

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հունիսի 3, 2019
Պաշտոնական

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրովԱրայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

«ԴասԱ-ն կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ». Արայիկ Հարությունյան

Հունիսի 3, 2019
Պաշտոնական

Ամփոփվել է Երևանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և ավագ դպրոցների աշակերտներ։ 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք…

ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջը

Մայիսի 31, 2019
Պաշտոնական

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։

Երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ: Կողմերը…

ԿԳՆ առաջարկությունը կինոյի և հեռուստատեսության ստեղծագործողներին

Մայիսի 31, 2019
Պաշտոնական

Կինոգործիչների միությունում մայիսի 30-ին կազմակերպվել է սցենարիստների միավորման անդամների հետ հանդիպում, որը նախաձեռնել էր  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:  Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի  տեղակալ Լուսինե Առաքելյանը: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության հանձնարարականը` բիզնես հմտությունների զարգացման, ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման, հասարակության շրջանում գործարարությամբ զբաղվելու գրավչությունը բարձրացնելու վերաբերյալ:  Նախարարի  տեղակալն…

Արայիկ Հարությունյանը կայցելի Վրաստան

Մայիսի 30, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 30-31-ը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիի հրավերով կայցելի Վրաստան։ 

 Այցի ընթացքում նախատեսվում են կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներ, կրթական բարեփոխումների և քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ:

Արցախի և Երևանի հանրակրթական դպրոցների համագործակցությունը շարունակվում է

Մայիսի 30, 2019
Պաշտոնական

Մայիսի 29-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժնի աշխատակիցներին և քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Նարինե  Աղաբալյանը  կարևորել է  նման  հանդիպումները  և  նշել, որ  իրենց համագործակցությունը տարիների պատմություն  ունի, և  այն շարունակական   է: Ըստ  ԿԳՍ նախարարի՝  պետք  է  ամեն  ինչ  անել, որ …

Դուալ ծրագրերի ներկայացում՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում

Մայիսի 30, 2019
Պաշտոնական

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» և «Ռոբոտատեխնիկա» դուալ կարճաժամկետ դասընթացների ներկայացումը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: Նրա խոսքով՝ «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» և «Ռոբոտատեխնիկա» դուալ կարճաժամկետ դասընթացները…

  • Տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:

  • Ստեղծագործական մտածողության զարգացում

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…

  • Միջառարկայական համագործակցություն

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…

  • Բարբառները թվային դարաշրջանում. Արհեստական բանականությունը՝ դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք

    Թեմայի հեղինակ՝ Meline Muradyan

    Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…

  • Միասնական քննություն թե՞ միջազգային ստանդարտներ (TOEFL/IELTS):

    Թեմայի հեղինակ՝ Անի Բեջանյան

    Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ: