Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հիմնադրամը Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ:
Հուշագիրը ստորագրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և կրթական հիմնադրամի նախագահ, բարերար Անուշավան Աբրահամյանը: Համագործակցությունն իրագործվել է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավարումն ու ժամանակակից ուսումնական և մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից: Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչև 8 մասնագիտություն, կստեղծվի մինչև 50 աշխատատեղեր: Բացումը նախատեսվում է 2020 թվականին:
Կարևորելով հուշագիրը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ միջին որակավորմամբ մասնագետ- արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում և ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով գործատուների և աշխատաշուկայի առաջնահերթությունները. «Ստեղծելով նման կրթական հաստատություն և պատրաստելով համապատասխան մասնագետներ՝ մենք կսկսենք ավելի արդյունավետ օգտագործել մեր ունեցած ռեսուրսները, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը: Այս ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ կրթության և գիտության ու ԱՀ գյուղատնտեսության նախարարությունների հետ համագործակցությամբ»,-մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:
Բարերար Անուշավան Աբրահամյանը նշել է, որ հիմնադրամը կրթական ծրագրեր է իրականացնում հատկապես միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում` նպատակ ունենալով աջակցել մարզերում ապրող երիտասարդներին` մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում :
«Հայաստանի 9 մարզերում բացել ենք արհեստագործական ուսումնարաններ, որտեղ ուսուցանվում են վարսավիրական, հասարակական սնունդ և սապասարկում, կար ու ձև, դիզայն, փայտամշակում, շինարարական հարդարման աշխատանքներ, համակարգիչների վերանորոգում, ռոբոտաշինություն, ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն և այլն: Խորհրդակցելով ԱՀ ԿԳՍ նախարարության ներկայացուցիչների հետ, մենք՝ հիմնադրամի ներկայացուցիչներս, նկատել ենք, որ Արցախում գյուղատնտեսական մեծ հնարավորություններ կան, սակայն մասնագետները քիչ են: Այդ պատճառով որոշել ենք Բերձորում ստեղծել գյուղատնտեսական քոլեջ, որտեղ կպատրաստվեն անհրաժեշտ մասնագետներ»,- իր խոսքում նշել է Ա. Աբրահամյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է` մշտապես օժանդակել կրթական հաստատություններին և պայմանը` առանց հիմնադրամի թույլտվության ուսումնական հաստատությունները չօգտագործել այլ նպատակներով:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով` Բերձորում գյուղատնտեսական քոլեջ հիմնելու ծրագիրը Արցախի և Հայաստանի կրթական համագործակցության հերթական գործնական արդյունքն է. «ՀՀ ԿԳՆ կտրամադրի ներդրվող մասնագիտությունների բոլոր չափորոշիչները, ձեռնարկները, դասագրքերը: Կկազմակերպի դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև ուսումնական ծրագրում կներդնենք ձեռնարկատիրական մոդուլը, որը մեր ծրագրային նորություններից է և Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է: Այն նպատակ ունի շրջանավարտներին տալ ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ, այլև ձեռնարկատիրական հմտություններ»,-մասնավորապես նշել է Ա. Աղբալյանը:
Հավելենք, որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006 թվականից Հայաստանի մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բերագործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում:
Արցախում հիմնադրված քոլեջը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից հովանավորյալ տասներորդ միջին մասնագիտական կրթական հաստատությունն է : Տեղեկացնենք, որ բարերար Անուշավան Աբրահամյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…
Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց