«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն՝ ի դեմս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Camp des Milles հիմնադրամի (La Fondation du Camp des Milles- Mémoire et Éducation) և Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի (Le Conseil Départemental des Bouches-du-Rhône): Համաձայն պայմանագրի՝ երկու տարվա ընթացքում կողմերը կփոխանակվեն և կհամալրվեն համապատասխան նյութերով և ցուցադրություններով: Մասնավորապես, Camp des Milles թանգարան-հիմնադրամը կհամալրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը կարևորել և բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Փոխնախարարը վստահեցրել է, որ կողմերի միջև հետագայում կծավալվի սերտ համագործակցություն:
Այնուհետև ներկաներին ողջունել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ԷքսՄարսել մետրոպոլի նախագահ Մարտին Վասսալը և Camp des Milles հիմնադրամի տնօրեն Սիփղիեն Ֆոնվիելը: Կողմերը կարևորել են համագործակցության պայմանագրի ստորագրումը՝ ներկայացնելով իրենց հաստատությունների հիմնական առաքելությունը և համագործակցության հատվող կետերը:
Մարտին Վասսալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և այդչափ կարևորման համար: Նա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին հրավիրել է Ֆրանսիա՝ տեղում ծանոթանալու Բուշ դյու Ղոն դեպարտամենտի աշխատանքներին:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին է հանձնել հայ-ֆրանսիական պատմության ու բարեկամության հիմք հանդիսացող Մուսա լեռան փրկության տեսարաններով պատրաստված հուշանվերներ՝ տպագրված ապրիլի 24-ի հավաքված ծաղիկներից պատրաստված ձեռակերտ թղթի վրա, ՀՑԹԻ հրատարակություններ, Հայոց ցեղասպանության ու ընդհանուր պատմությանն առնչվող այլ հատորներ:
Ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում էին Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ԷքսՄարսել մետրոպոլի նախագահ Մարտին Վասսալը, Camp des Milles հիմնադրամի տնօրեն Սիփղիեն Ֆոնվիելը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ, բիզնեսի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի անդամներ, Երևանում ֆրանսիական դպրոցի սաներ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Հյուրերը եղել են նաև Հիշողության պուրակում, ապա այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ ու հարգել անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրությունների հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Միջառարկայական համագործակցությունը՝ որպես սովորողների հետաքրքրությունն ու ակտիվությունը բարձրացնելու միջոց Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել:…
Բարև ձեզ հարգելի գործընկերներ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս դժվարությունները: Ի՞նչ նյութեր կամ միջոցներ եք օգտագործում, եթե դպրոցը բավարար ռեսուրսներ չունի: Ի՞նչ ստեղծագործական լուծումներ եք գտել, որպեսզի…
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց