ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Երաժշտական և արվեստի դպրոցների մեթոդիստ-մանկավարժներն այցելել են ՀՀ մարզեր

Նոյեմբերի 1, 2023
Մշակութային լուրեր

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերից «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում այցելել են ՀՀ մարզեր։

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները և հրավիրյալ մասնագետներն այցելել են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի…

Մեկնարկում է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»

Նոյեմբերի 1, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»:

Փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ:

Փառատոնը նվիրված է տվյալ թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակին և թամանյանական…

Միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին

Նոյեմբերի 1, 2023
Մշակութային լուրեր

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։

Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի տուրք կմատուցվի երաժշտի հիշատակին: Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նորացված մշտական…

Էլեն Խաչիկյանը դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրիի

Հոկտեմբերի 31, 2023
Մշակութային լուրեր

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային օնլայն մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն…

«Ակունքներ» նախագիծը շարունակվում է. համերգով հանդես կգա Արսեն Գրիգորյանը

Հոկտեմբերի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը:

Ծրագրի շրջանակում նոյեմբերի 3-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա երգիչ Արսեն Գրիգորյանը (Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համերգասրահ, հասցե՝ Խրիմյան Հայրիկ 19):

Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն…

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

Հոկտեմբերի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և ՀՀ 4 մարզում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում:…

Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի եզրափակիչ համերգը՝ հոկտեմբերի 31-ին

Հոկտեմբերի 30, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը:

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեն Նարինե Զարիֆյանի, Դավիթ Բալասանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գայանե Կեսոյանի, Աշոտ Բաբայանի և Նուբար…

ՀՀ նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

Հոկտեմբերի 30, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի։

Դեռևս ապրիլի 4-5-ը կայացած ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպմանը հավանություն էր տրվել ՍԾՏՀԿ ՄԱԽ համակարգման Հայաստանի…

«Artbox» ծրագրի նպատակը ստեղծարար բիզնեսի խթանումն է

Հոկտեմբերի 30, 2023
Մշակութային լուրեր

Ստեղծարար բիզնեսներ՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր, հնարավորություն կունենան խթանել իրենց գործունեությունը՝ «Artbox Accelerator» ծրագրի միջոցով: 

Ընտրված 7 բիզնեսի համար նախատեսվում է մինչև 30.000 եվրոյի չափով դրամաշնորհ:

Ծրագիրն իրականացվում է «Creative Armenia»-ն մշակութային հիմնադրամի աջակցությամբ՝ ներկայացնելով 12 ստեղծարար բիզնեսներ: «Artbox Accelerator» ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում այս ընկերություններին արդյունավետորեն զարգացնելու իրենց բիզնեսները և մեծ դեր խաղալու…

Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Հոկտեմբերի 27, 2023
Մշակութային լուրեր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ…

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…