Տարին հոբելյանական է. այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն է: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան):
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակութասեր հանրություն:
«Իրավամբ, շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ նշում ենք Մաեստրոյի 100-ամյակը: 2023-24 թթ. առհասարակ այնպես է համընկել, որ մեր երեք մեծերի՝ Արամ Խաչատուրյանի, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններն են. մարդիկ, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը ներկայանում և ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին, որոնց անուններն անմիջապես ասոցացվում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ»,- ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ արտերկրում, մասնավորապես Վրաստանում և Ֆրանսիայում, որտեղ արդեն իսկ նախանշված միջոցառումներ կան: Հոբելյանական միջոցառումների շրջանակում կառավարական հանձնաժողովի կողմից հաստատվել է ավելի քան 30 ծրագիր:
«Փորձել ենք մեր մեծերին նվիրված հոբելյանական որոշ միջոցառումներ միավորել՝ այդ կերպ ավելի հանրահռչակելով նրանց արվեստն ու ստեղծագործական ուղին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկի կապակցությամբ` շեշտելով, որ փարաջանովյան տարին դիտարժան է լինելու:
«Տարվա ընթացքում սպասվում են մի շարք հրաշալի իրադարձություններ՝ արժևորելու այն մեծագույն արվեստը, որը շարունակում է ապրել, ապրեցնել ու ոգեշնչել բազմաթիվ երիտասարդների: Նախորդ տարի Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ևս բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել: Հայ կինոյի 100-ամյակի ամփոփումը, Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումների շարունակությամբ, ցույց է տալիս կինոյի ոլորտում զարգացման միտումները, որը կարևոր է պետական քաղաքականության տեսանկյունից»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի ավելի քան 70 տոկոսով մեծացել է հայկական ֆիլմերի մասնակցությունը միջազգային կինոփառատոներին:
«Միջազգային տարբեր հեղինակավոր փառատոներում հայկական ավելի քան 10 ֆիլմեր շուրջ 28 մրցանակ են շահել: Մեր երիտասարդ ռեժիսորներից Շողակաթ Վարդանյանի ֆիլմն աշխարհի թերևս ամենահեղինակավոր փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի: Հիմա բոլորս անհամբեր սպասում ենք մեր հաջորդ ֆիլմի հաջողությանը. Հայաստանում արտադրված և ամբողջությամբ հայկական «Ամերիկացի» ֆիլմն այս պահին արդեն հայտնվել է գեղարվեստական ֆիլմերի «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցանկում, իսկ սա հայկական կինոյի համար լուրջ հաջողություն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև օրենսդրական ոլորտի բարեփոխումներին՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի կինոյի ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր են ձևավորվել: Կատարված օրենսդրական փոփոխությամբ կինոարտադրության ոլորտում սահմանվել է ֆիլմարտադրության ներդրումների և ծախսերի վերադարձի հնարավորություն (cash rebate): ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է համագործակցություն և Հայաստանում նախատեսված է իրականացնել մի շարք միջազգային ծրագրեր կինոյի ոլորտում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախատեսվում է Կինոյի տան հրապարակում Աստղային պուրակ հիմնել, իսկ Կինոյի տան դիմացի հրապարակն անվանակոչել «Նռան գույնի հրապարակ», որի առաջարկն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան: Նույն հրապարակում նախատեսվում է տեղադրել նաև Փարաջանովի արձանը, որն այս պահին տեղադրված է Կինոյի տան նախասրահում:
Ի նշանավորումն Փարաջանովի արվեստի` նոր հրապարակը կխորհրդանշի հայկական կինոյի զարգացումը և կդառնա հանրության սիրելի վայրերից մեկը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս շնորհավորել է հոբելյանական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով Սերգեյ Փարաջանովի արձանի բացումը, ինչը, ըստ նրա, երջանկահիշատակ Զավեն Սարգսյանի՝ Փարաջանովի թանգարանի հիմնադիր-տնօրենի մեծագույն երազանքն է եղել:
Արձանի բացմանը հաջորդել է Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսը։ Հյուրերը դիտել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, ինչպես նաև այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի աշխատանքները՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։
Դավիթ Գալստյանը փարաջանովյան դրվագների մոտիվներով իրականացնում է իր սեփական երկխոսությունը արհեստական բանականության հետ՝ շարունակելով կերպափոխումները, որոնք Փարաջանովը սկսել էր բանտում և ավարտել ազատության մեջ։ Ցուցադրության մուտքն ազատ է, այն բաց կլինի մինչև հունվարի 16-ը։
Նշենք, որ հունվարի 9-ին` Վարպետի ծննդյան օրը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում խնկարկել և ծաղիկներ են խոնարհել Սերգեյ Փարաջանովի հիշատակին:
Նշանավոր օրվա առթիվ «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում գործում է ֆոտոտաղավար, անցկացվում է հարիսայի հյուրասիրություն, շարժական ինստալյացիա/պերֆորմանս՝ Երևանի կենտրոնական փողոցներով՝ կեսօրին և երեկոյան ժամերին:
Կինոյի տանը անցկացվում են նաև կինոդիտումներ, որոնց ընթացքում ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբը», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմաներով», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմերը և Սերժ Ավեդիկյանի ու Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան