Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական…
2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ (խմբավար՝ Անխել Ժիլ-Օրդոնեզ, տնօրեն՝ Ջոզեֆ Հորովից):
Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի…
Սիրելի բարեկամներ, ԿԳՄՍՆ YouTube–յան կրթական ալիքում (https://www.youtube.com/user/armeduchannel/) ամեն օր, համաձայն նախորդ օրը հայտարարած դասացուցակի, տեղադրվում են տարբեր ուսումնական առարկաների հետաքրքիր դասերի տեսագրություններ։
Բացի հեռավար դասերը, կրթական ալիքում կարելի է գտնել և հեռավար ուսումնական գործընթացում օգտագործել նաև հետևյալ կրթա-մշակութային հոլովակները՝
ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ
https://www.youtube.com/playlist?list=PLMlxJnJaBni2WlzssiBzpwy42CVsPu-SC
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Արի պարի քոչարի» նախագծի կազմակերպիչները 2020 թվականի մայիսի 30-ին կրկին հրավիրում են մասնակցելու «Արի պարի քոչարի» խորագրով համահայկական հերթական ֆլեշմոբին: Առաջին անգամ այն իրականացվել է 2018 թվականի մայիսին, մեծ հնչեղություն է ունեցել ու հազարավոր մասնակիցներ Հայաստանում և հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: 2019 թվականին ֆլեշմոբին մասնակցել են…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերը մեկտեղված են մեկ ընդհանուր հարթակում, որոնց ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ֆեյսբուքյան էջի հետևյալ հղումով:
Կից ներկայացվում են այն թանգարանների, գրադարանների ցանկը և ֆեյսբուքյան էջերի հղումները, որոնք ընդգրկված են…
Այս տարվա՝ հոբելյանական Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը չի նախատեսում որևէ նեղ թեմատիկ աշխատանք, այլ նվիրված է Հայոց աշխարհին՝ իր բոլոր հնարավոր դրսևորոմներով. անցյալով, ներկայով, ապագայով, պատմությամբ, արվեստով, գրականությամբ…
Սակայն, կազմակերպիչների համար հատկապես ցանկալի է անդրադարձը հայկական հեքիաթներին, պոեզիային և ազգային տոներին ու ծեսերին:
Վերջնական թեմատիկայի և գաղափարի ընտրությունը վերապահվում է…
Չարենցի ծննդյան 125-ամյակին ընդառաջ, Ե. Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ. հաղթողը կարժանանա մեծն բանաստեղծի ձուլածո մեդալի և դրամական պարգևի:
«Բանք չափաւ» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթը կանցկացվի մինչև 2022 թվականը՝ երեք փուլով: Մրցույթի մասնակիցները նախապես կներկայացնեն իրենց ստեղծագործությունները. պոեզիա՝ յոթ բանաստեղծություն, փոքր արձակ՝ երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե:
Մրցույթի ժյուրիի…
Այս տարի լրանում է Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության 50-ամյա հոբելյանը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող լեզվամշակութային միջոցառումներին իր մասնակցությունը կունենա նաև Հովհ. Թումանյանի թանգարանը՝
«Ես կրում եմ ՖՐԱՆԿՈՖՆԻԱ» խորագիրն ունեցող ծրագրով:
Այն տեղի կունենա մարտի 27-ից ապրիլի 4-ը, որին կարող են մասնակցել 10-13 տարեկան երեխաները:
Ծրագրի…
Հ. Թումանյանի թանգարանը մշակել է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Ընտանեկան փոստարկղ» խորագրով: Այն դպրոցի կրթական գործունեության ոլորտում թանգարանային մանկավարժության ներդաշնակ և համադրված օրինակ է, որի բովանդակության հիմքում ընկած է բանաստեղծի նամակագրական կապը զավակների հետ, որոնք լավագույնս ներկայացնում են Թումանյանի ընտանեկան արժեհամակարգը: Թումանյան-հայրիկի կերպարը, որպես ուսումնասիրության թեմա, կրթական մեծ պոտենցիալ ունի, այն…
Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով: Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել «Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով: Այնուհետև, երեխաները կազմում են «Հիշողություն» բանաստեղծության իրենց…
Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է: Մեծ խորհուրդ ունի այս իրողությունը, և՛ պարգև է այն հայոց ազգին, և՛ պատասխանատվության կոչող թանկ պատգամ: Լինենք արժանի: Ճանաչենք մեր հավատի պատմությունն…
Հարգելի մասնակիցներ, հեռավար ուսուցման հարթակում https://dlc.armedu.am/ ստեղծվել է դասավանդողների մասնագիտական և ՏՀՏ հմտությունների զարգացմանն ուղղված առցանց դասընթացը https://dlc.armedu.am/course/view.php?id=78 : Դասընթացի վերաբերյալ Ձեր դիտարկումնեը կարող եք կատարել այստեղ և մասնակցել քննարկումներին:
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկը մայիսի 16-ից 22-ը Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2OXZoERcZe
Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունը նպատակ ունի աշակերտներին ոչ միայն կրոնական գիտելիքներ տալու, այլ նաև արժևորելու քրիստոնեության դերը մարդու կյանքում, բարոյական արժեքներով ապրելու մղելու նրանց: Չափազանց մեծ է նրա դերը մարդկային…
«Ինտերակտիվ բովանդակությամբ դասերի ստեղծում "Nearpod"» թեմայով դասընթացը կմեկնարկենք մայիսի 10-ից: Իսկ Առցանց հանդիպումը կիրականացնենք Զում տեսահանդիպման գործիքի օգնությամբ, որի մուտքային հղումը կգտնեք դասընթացի ներսում: Տեսահանդիպումը մայիսի 12--ին՝ 16:00 Դասընթացի հետ…