ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարություն. Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր

Հունվարի 11, 2024
Մշակութային լուրեր

2024 թ. փետրվարի 15-22-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը՝ համագործակցելով Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության հետ, Ասուան նահանգում կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնը:

Փառատոնին կարող են մասնակցել 12 անձից բաղկացած ավանդական պարի խմբեր: Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության, ներքին փոխադրումների ծախսերը, ինչպես նաև ապահովում է տեխնիկական սարքավորումներով:

Մասնակից կողմը պետք է հոգա ավիատոմսերի, անհրաժեշտության դեպքում՝ այլ սարքավորումների փոխադրման և բժշկական ապահովագրության ծախսերը:

Փառատոնի մասնակցության հայտերը անհրաժեշտ է լրացնել մինչև 2024 թ. հունվարի 20-ը և ուղարկել aswanfestival@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն՝ (+374) 010-599-629 հեռախոսահամարով:

Մանրամասն տեղեկությունները և հայտի ձևաչափը` այստեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…