Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի):
Պրեմիերային ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:
Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել…
Մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։
Փառատոնի բացումը տեղի է ունեցել Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին հաջորդել է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիսը» ներկայացումը։ Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
…2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ և «Աջակցություն կլիմայի և շրջակա միջավայրի կառուցվածքային տրանսֆորմացիներին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարան:
Այն կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի և Կայուն զարգացման ֆրանկոֆոնիայի…
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին և կրում է «Մեծ երազանքներ՝ մեծ էկրանին» խորագիրը։
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանցկացվի նոյեմբերի 5-9-ը Երևանում և Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում:…
«Հիշատակարան» հասարակական կազմակերպության և «Ինալկո» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով։
Երկօրյա հագեցած ծրագիր ունեցող գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին։ Գիտաժողովը կանցկացվի ժամը 9:30-18:00-ն:
Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն անկախ գիտական հարթակ է, որի առաքելությունն է ապահովել հայկական…
Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:
Լաբորատորիան, միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի…
Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի…
Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիներ:
Արձանի բացումն իրականացրել են ԿԳՄՍ…
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը:
Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի երգիծական բանահյուսությունը», «Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը», «Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: