ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:
Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
Հյուրերը նախ հետևել են Ապարան համայնքի արվեստի դպրոցի սաների կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել են համերգային ծրագիրը, որի ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության արդյունքում ձևավորված միացյալ համույթներն ու նվագախմբերը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, մանկավարժներին ու սովորողներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:
«Հրաշալի ծրագիր էր. անկրկնելի զգացողություններ ապրեցինք: Նախարարությունը կրթամշակութային շուրջ երկու տասնյակ ծրագրեր է իրականացնում, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որպեսզի մենք շարունակենք խրախուսել տեղերում առկա ներուժն ու դրա զարգացման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արդեն իսկ ունենք արվեստի և երաժշտական հրաշալի դպրոցներ բոլոր մարզերում և Երևանում: Մենք պարզապես հարթակ ենք տրամադրում, որպեսզի մարդիկ միասին ստեղծագործեն՝ ձևավորելով միջավայր, որից, առաջին հերթին, շահում են երեխաները: Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր և ամենաազդեցիկ ձևերից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ծրագրի իրագործումը։
Մինչ քույր դպրոց այցելությունը՝ մարզաբնակ երեխաները շրջել են Հայաստանի պատմության թանգարանում, հետևել «Մայր աստվածություն․ Անահիտից՝ Մարիամ» խորագրով ցուցադրությանը, ինչպես նաև այցելել Երևանի տեսարժան վայրեր:
Նշենք՝ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարվա ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 3000 սովորողների և մանկավարժների:
Մշակութային ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացման, արտադպրոցական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ տրամադրող ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցները մարզերի քույր դպրոցների հետ իրականացնում են հագեցած մշակութային ծրագրեր, վարպետության դասեր, ճանաչողական այցելություններ:
Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը կեզրափակվի նոյեմբերի 8-ին՝ Կապանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երևանյան 2-օրյա այցելությամբ, որի շրջանակում կիրականացվեն ճանաչողական այցեր Երևանի տեսարժան վայրեր և թանգարաններ, իսկ Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում Սյունիքից ժամանած հյուրերի համար կանցկացվեն վարպետության դասեր, կիրականացվեն համատեղ համերգային ծրագրեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, երկրաչափական պատկերների ուսուցումը տարրական դպրոցում պահանջում է բարձր վիզուալիզացիա և ինտերակտիվություն: Թեմայի ամփոփիչ փուլում ես կիրառում եմ Google Forms հարթակով պատրաստված ինտերակտիվ խաղ-վիկտորինա: Ինչո՞ւ հենց այս ձևաչափը. Ակնթարթային…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
📫Ներառականությունը ոչ թե առանձին սովորողի համար հարմարեցված ծրագիր է, այլ բոլոր սովորողների համար ստեղծված սիրո և ընդունման մթնոլորտ: Մեր նպատակը ոչ թե նմանեցնելն է, այլ տարբերությունների մեջ ներդաշնակություն գտնելը»: Ֆրիդա…
Այս նկարը պատկերում է հանճարեղ Frida Kahlo-ին իր ամենասիրելի վայրերից մեկում՝ Կոյոականի «Կապույտ տան» (Casa Azul) այգում: Այս վայրը ոչ միայն նրա տունն էր, այլև նրա ոգեշնչման աղբյուրը, որտեղ ամեն…
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց