Մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։
Փառատոնի բացումը տեղի է ունեցել Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին հաջորդել է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիսը» ներկայացումը։ Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Մինչև նոյեմբերի 8-ը ներկայացումներով հանդես կգան Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնը, Երևանի պետական կամերային թատրոնը։
Փառատոնը կփակվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Իշամեղու» ներկայացմամբ։
Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնի շրջանակում մինչև նոյեմբերի 8-ը ցուցադրվում են նաև Հայաստանի նկարիչների միության անդամներ քանդակագործ Վանուշ Սաֆարյանի և գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի աշխատանքները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…