ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

ԱՊՀ խաղեր. հայ ազատոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել

Օգոստոսի 10, 2023
Սպորտային լուրեր

Մինսկում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում օգոստոսի 9-ին մրցահարթակ են դուրս եկել ազատոճային ըմբիշները. Հայաստանը ներկայացնում էր 8 ըմբիշ։

61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը դարձել են խաղերի բրոնզե մեդալակիրներ՝ համապատասխանաբար հաղթելով վիետնամցի, ղրղըզ և տաջիկ մրցակիցներին։

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն այս…

Շարունակվում են վոլեյբոլի ենթախմբային փուլերի մրցումները

Օգոստոսի 9, 2023
Սպորտային լուրեր

Հայ-Ռուսական համալսարանում անցկացվել է Համահայկական 8-րդ խաղերի ծրագրով կանանց վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումները: Այսօր տեղի է ունեցել Սիսիան-Փասադենա, Երևան-Ստամբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի հանդիպումները։

Դիտարժան և ուժեղ թիմի դեմ լարված ու անզիջում պայքարում 3-2 հաշվով հաղթել է Սիսիանի աղջիկների թիմը։

Երևան-Ստամբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի պայքարում 3-1 հաշվով հաղթանակ է տոնել Երևանի…

Համահայկական խաղերում սկսվում են գոլֆի, հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները

Օգոստոսի 9, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում օգոստոսի 9-13-ը կանցկացվեն գոլֆի մրցումները։ Դրանք անցկացվելու են «Արարատ» գոլֆի ակումբում։

Սկսվում են նաև հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները:

Հեծանվասպորտի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 9-10-ը Շորժա–Ծովագյուղ թերակղզի հատվածում։

Հրաձգության մրցումները կկայանան օգոստոսի 9-14-ը Երևանի հրաձգության մարզադպրոցում։

Սեղանի թենիսի առաջնությունը նախատեսված է անցկացնել օգոստոսի 9-14-ը Չարենցավանի…

ԱՊՀ խաղեր. Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին առաջին հաղթանակն է գրանցել

Օգոստոսի 9, 2023
Սպորտային լուրեր

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-ից ընթանում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ:

Օգոստոսի 8-ին Մինսկի «Սպորտային պալատ»-ում կայացած առաջին խաղում Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին մրցել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3:0 հաշվով: Թիմը հաջորդ հանդիպմանը կմրցի Բելառուսի հավաքականի…

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը՝ ԱՊՀ 2-րդ խաղերի փոխչեմպիոն

Օգոստոսի 8, 2023
Սպորտային լուրեր

Մինսկի սպորտահրաձգային կենտրոնում շարունակվում են ԱՊՀ խաղերի հրաձգության մրցումները։ Օգոստոսի 8-ին մրցահարթակ է դուրս եկել հրաձիգ Նարե Գաբրիելյանը, որը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ՝ ընդամենը 6 տասնորդական զիջելով ոսկե մեդալակրին։

«Այս պահին ես արեցի իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը, բայց ինձ համար սա պարտություն չէ, քանի որ…

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թեժանում է

Օգոստոսի 8, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թափ է հավաքում: 41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ:

Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած…

Հայտնի են սպորտային-պարահանդեսայինն պարերի մրցաշարի արդյունքները

Օգոստոսի 7, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական ամառային 8-րդ խաղերի առաջին օրը՝ օգոստոսի 6-ին, Գյումրու Սև բերդ ամրոցում անցկացվել է սպորտային-պարահանդեսային պարերի մրցույթը։ Մրցումներին մասնակցել են 5 երկրի 12 քաղաքի 180 մասնակիցներ։

Ըստ արդյունքների՝ առաջատարը Գյումրի քաղաքի թիմն է, որը նվաճել է 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

2-րդ տեղում Երևանն…

«Միասնություն սպորտով». Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցում են 41 երկրների 181 քաղաքների պատվիրակներ

Օգոստոսի 7, 2023
Սպորտային լուրեր

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ…

Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն

Օգոստոսի 7, 2023
Սպորտային լուրեր

Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին, իսկ եզրափակչում 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական…

Ֆրանկոֆոնյան խաղեր. Եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ բրոնզե մեդալակիր

Օգոստոսի 4, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում` ցույց տալով 16,40 արդյունք:

Աղասյանի խոսքով՝ աթլետիկայի մրցումներն անցկացվել են բարձր մակարդակում:

«Ճիշտ է, խանգարող հանգամանքները շատ էին, բայց կարողացանք մեդալներ նվաճել։ Իմ ելույթից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Արդյունքս…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: