Համահայկական ամառային 8-րդ խաղերի առաջին օրը՝ օգոստոսի 6-ին, Գյումրու Սև բերդ ամրոցում անցկացվել է սպորտային-պարահանդեսային պարերի մրցույթը։ Մրցումներին մասնակցել են 5 երկրի 12 քաղաքի 180 մասնակիցներ։
Ըստ արդյունքների՝ առաջատարը Գյումրի քաղաքի թիմն է, որը նվաճել է 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ։
2-րդ տեղում Երևանն է՝ 13 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ:
3-րդ տեղում Թեհրանն է՝ 3 ոսկե, 7 արծաթե, 6 բրոնզե մեդալ:
4-րդ տեղում Էջմիածինն է՝ 2 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ:
Հնգյակը եզրափակում է Փարաքարը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։
Ծրագրում ընդգրկված են եղել սամբա, չաչա, ռումբա, ջայֆ, դանդաղ և արագ վալս, ֆոկստրոտ պարերը։
Մրցույթի բացմանը կատարումներով հանդես են եկել երգիչներ Սիբիլը, Անահիտ Սահակյանը, Հրաչյա Սաֆարյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…