ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թեժանում է

Օգոստոսի 8, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թափ է հավաքում: 41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ:

Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությունից հետո՝ օգոստոսի 6-ին, խաղարկվել է մեդալային առաջին հավաքածուն. Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացել է սպորտային պարերի մրցումը:

Մրցումային առաջին օրը Գյումրու սպորտային-պարահանդեսային պարերի թիմը 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել՝ դառնալով հաղթող: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի (13 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ), Թեհրանի (3 ոսկի, 7 արծաթ, 6 բրոնզ) և Էջմիածնի (2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ) թիմերը:

Մրցումային երկրորդ օրվանից՝ օգոստոսի 7-ից, պայքարը սկսվել է բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, բադմինթոն, բազկամարտ, թենիս, լող և հանդբոլ մրցձևերում: Ֆուտզալում կանայք պայքարի մեջ են մտել մրցումային 3-րդ օրը՝ օգոստոսի 8-ին:

Ֆուտբոլի մրցաշարերը կհյուրընկալեն Գյումրու ակադեմիայի, Ամասիայի և Էրեբունու խաղադաշտերը: Մրցաշարի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 18-ին: Ֆուտզալի հանդիպումներն ընդունում են Եղվարդն ու Աբովյանը: Այս մրցաշարերում ևս եզրափակիչները նախատեսվում են օգոստոսի 18-ին:

Վոլեյբոլի հանդիպումները հյուրընկալվում են Գյումրու ՄՊՄԴ մարզադահլիճում, Գազպրոմ-Արմենիա ուսումնամարզական համալիում, Գյումրու թիվ 30 միջնակարգ դպրոցում, Հայ-Սլավոնական համալսարանում: Բասկետբոլում կանանց եզրափակիչ խաղը կկայանա օգոստոսի 17-ին, տղամարդկանց պայքարում հաղթողը կորոշվի օգոստոսի 18-ին:

Լողափնյա վոլեյբոլի մրցումները ընդունում է Գրանդ սպորտ մարզահամալիրը: Կանանց պայքարը կավարտվի օգոստոսի 14-ին, տղամարդիկ հաղթողին կորոշեն օգոստսի 17-ին: Թենիսում պայքարը սկսվում է օգոստսի 8-ից:

Օգոստոսի 7-ից մեկնարկած բասկետբոլային պայքարը կանցկացվի 4 մարզադահլիճում՝ Շենգավիթի, Արթիկի, «Միկա» և «Արենա Դե ՏԷՑ»: Բասկետբոլի եզրափակիչները կկայանան օգոստոսի 18-ին, «Միկա» մարզահամալիրում:

Հիմնանորոգումից հետո առաջին անգամ մրցումներ կհյուրընկալի Արտաշատի քաղաքային մարզադաշտը. աթլետիկայի մրցումներն այստեղ կանցկացվեն օգոստսի 14-ից 16-ը:

Այլ մրցումների վայրերն ու ժամանակացույցը՝

Լող – օգոստոսի 7-9, Հիլս սպորտային համալիր

Թենիս – օգոստոսի 7-18, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

Գոլֆ – օգոստսի 9-10, 12-13, «Արարատ» գոլֆ ակումբ

Հեծանվասպորտ – օգոստոսի 9-10, Շորժա – Ծովագյուղ – թերակղզի հատված

Հրաձգություն – օգոստոսի 9-14, Երևանի հրաձգության մարզադպրոց

Սեղանի թենիս – օգոստոսի 9-14, Չարենցավանի Ա. Մանուկյանի անվ. մանկապատանեկան մարզադպրոց,

Մինի-գոլֆ – օգոստոսի 13-16, Փլեյ Սիթի:

Նշենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: