ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Միասնություն սպորտով». Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցում են 41 երկրների 181 քաղաքների պատվիրակներ

Օգոստոսի 7, 2023
Սպորտային լուրեր

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Բացման հանդիսավոր արարողությանը լուսաձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրիին ու գյումրեցի անվանի մարզիկներին:
Այնուհետև տեղի է ունեցել Խաղերի բացման մարզական շքերթը՝ մասնակից 41 երկրների 181 քաղաքների պատվիրակների մասնակցությամբ: Հատկանշական է՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերն առաջին անգամ հյուրընկալել են նաև Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի մեր հայրենակիցներին:

Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառել է Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինչ այդ էլ Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոններ Իսրայել Միլիտոսյանը, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը և աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս տոնը ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, քանի որ ի ցույց է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ հաղթահարելու, ապրելու, զարգանալու և առաջ գնալու կամքը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների:
«Այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, քանի որ մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պետք է մնա անսասան: Ողջունում եմ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստան և Գյումրի ժամանած մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են մեր հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է՝ Խաղերի կառավարական կազմկոմիտեն այս ընթացքում որևէ ջանք չի խնայել, որպեսզի Համահայկական խաղերը լինեն լավագույնը պատմության ընթացքում. «Կարծում եմ՝ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը կարողացել ենք պահել, պահելու ենք և օգոստոսի 19-ին ազդարարելու ենք, որ մեր հայրենակիցները հաճույք ստացան Համահայկական խաղերից, սիրեցին Հայաստանը և հանձն առան վերադառնալ հայրենիք»:

Ի դեպ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ՝ Խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի բարձրագույն՝ պատվո նշան շքանշանով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզական խաղերի մեկնարկի առթիվ. «Համահայկական մարզական խաղերի մեկնարկը կայացած է, այն հիանալի է, իսկ մասնակիցների թիվն էլ հետզհետե ավելանում է: Շնորհավորում եմ բոլորիս համայն հայության այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սա, հիրավի, հրաշալի մարզական տոն է»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ նշել է՝ Համահայկական խաղերն այս 25 տարիների ընթացքում դարձել են միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ՝ այսօրվա և գալիք սերունդների համար։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…