ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ավելացվել է մարզիկների սննդի և գիշերակացի գումարը

Սեպտեմբերի 14, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստում կայացրած որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ Հայաստանի հավաքականի անդամի համար նախատեսվող մեկ օրվա կեցության գումարն ավելացվել է. այն կկազմի 16300 դրամ՝ նախկին 9800 դրամի փոխարեն:

Գործադիրը հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը:

Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է՝ հիմք ընդունելով…

Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի արդյունքները

Սեպտեմբերի 14, 2023
Սպորտային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ՝ սեպտեմբերի 13-ին, մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են եկել 96 կգ քաշային կարգում:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ (164+208 կգ), իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ…

Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը՝ փոքր ոսկե, Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալներ են նվաճել

Սեպտեմբերի 12, 2023
Սպորտային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 11-ին մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը:

81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 162 կգ ծանրաձողը՝ արժանացել է այս վարժության…

«Նմանօրինակ պայմաններ ունենալը երազանք էր». Արտաշատի մարզադաշտում կայացել է «Ռոբերտ Էմմիյանի գավաթ» միջազգային մրցաշարը

Սեպտեմբերի 11, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին Արտաշատի մարզադաշտում հետևել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարին:

Պատվավոր հյուրերի թվում են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Էմմիյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ…

Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը 5 մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Սեպտեմբերի 8, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանը, գլխավոր մարզիչ Արամայիս Հայրապետյանը, մարզիչներ, մեդալակիր մարզիկներ և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

Քիքբոքսինգի մինչև 18 տարեկանների հավաքականը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը…

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սեպտեմբերի 8, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող աշխարհի 88-րդ առաջնությունում։

Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Չեն Լիժուն՝ երկամարտի…

Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է, Իզաբելլա Յայլյանը վնասվածքի պատճառով լքել է պայքարը

Սեպտեմբերի 7, 2023
Սպորտային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ են դուրս եկել կանանց հավաքականի անդամներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք հանդես են եկել 55 կգ քաշային կարգում:

2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա…

Առաջին մեդալները՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

Սեպտեմբերի 5, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում:

Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային…

Հայ 14 ծանրորդներ մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 4, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կմասնացեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:

Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը…

5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

Սեպտեմբերի 1, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել:

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությանն ընդհանուր առմամբ 40 երկրի մարզիկներ են մասնակցել: Նրանք մրցել են ձախ և աջ ձեռքերով:

Հայաստանի թիմի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: