Տևական դադարից հետո Հայաստանում անցկացվել են աթլետիկայի մրցաշարեր. hանգստյան օրերին Վանաձորում կայացել են կրոսավազքի Հայաստանի առաջնությունը և «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշարը: Կրոսավազքի առաջնությունում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերում, մրցանակակիրներ են դարձել՝
2002 թ. և մեծ տարիքային խումբ
Վազք 3000մ, տղամարդիկ
1. Վանյա Սարգսյան - 9.07,5 (Գյումրի Սկ)
2. Արման Հակոբյան - 9.44,9 (Արցախ)
3. Ալեն Առստամյան - 11.01,5 (Արցախ)
3. Գևորգ Գաբրիելյան - 11.01,5 (Արցախ)
Վազք 2000մ, կանայք
2003-2004 թթ. ծնվածներ
Վազք 2000մ, տղաներ
Վազք 1000մ, աղջիկներ
Հուլիսի 22-ը Բռնցքամարտի միջազգային օրն է։ Ի նշանավորում 2017 թվականի այդ օրը բռնցքամարտով մասսայական մարզվողների ռեկորդային թվի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի 22-ը հռչակել է մարզաձևի միջազգային օր, այն նաև գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Շնորհավորում եմ բռնցքամարտի հայկական ընտանիքին՝ մարզիկներին, մարզիչներին և մարզաձևի երկրպագուներին: Մեր բռնցքամարտիկները մշտապես բարձր են պահել…
Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:
Բոլորիս սրտանց շնորհավորում եմ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ միավորում է տարբեր երկրների՝ մրցահարթակ բերելով ոչ թե նրանց ֆիզիկական ուժն ու մարմնամարզական հմտությունները, այլ մտքի կարողություններն ու ճկունությունը։
…
Հուլիսի 7-11-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացել են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Մրցումային առաջին երեք օրերին տղամարդկանց 12 և կանանց 10 թիմերը պայքարել են ենթախմբերում, ապա, ըստ մրցակարգի, սկսվել են փլեյ-օֆֆ հանդիպումները։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը՝ ՖԻՄԱ-ն տղամարդկանց առաջնությանը մասնակցել է 4 զույգով,…
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանն աշնանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հեռավար խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստական աշխատանքների և անցկացման վերաբերյալ հարցեր։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով խորհրդակցության…
Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին:
«Այսօր պատմական օր է։ Թաեքվանդոյի քննությանը մասնակցում էր Հայաստանի չեմպիոն և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Դավիթ Թորոսյանը։ Դիմորդները փոքր-ինչ լարված…
Կրթական և մարզական հաստատությունների կապիտալ նորոգման պետական ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման արդյունքում շուրջ 743 մլն 769 հազար դրամ գումար է տրամադրվել Քաղաքաշինության կոմիտեին: Միջոցները նախատեսված են թվով 51 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նախագծային աշխատանքների համար:
…ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես՝
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է ներառական լսարան, որտեղ սովորելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք: Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի պատվին անվանակոչված լսարանն ամբողջությամբ հարմարեցված է ներառական կրթության համար՝ թեքահարթակներից մինչև սանհանգույց: Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը ՀՀ կառավարության` կրթության ոլորտի առաջնահերթություններից…
Պետությունը փոխում է մոտեցումը սպորտի նկատմամբ. այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա…
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց