ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների չեմպիոնները

Հուլիսի 13, 2020
Սպորտային լուրեր

Հուլիսի 7-11-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացել են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Մրցումային առաջին երեք օրերին տղամարդկանց 12 և կանանց 10 թիմերը պայքարել են ենթախմբերում, ապա, ըստ մրցակարգի, սկսվել են փլեյ-օֆֆ հանդիպումները։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը՝ ՖԻՄԱ-ն տղամարդկանց առաջնությանը մասնակցել է 4 զույգով, որոնցից երկուսը մրցանակային տեղ է զբաղեցրել։ Չեմպիոն է դարձել ՖԻՄԱ-2 թիմը (Աշոտ Բալաբեկյան, Հովհաննես Սարգսյան), որը եզրափակչում առավելության է հասել ԲԿՄԱ-1-ի (Խաչատուր Ասմարյան, Սամվել Ղասաբօղլյան) նկատմամբ։ Լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-4-ը (Գարիկ Միսկարյան, Էդգար Եղիազարյան)։

Կանանց առաջնության չեմպիոն է դարձել «Վիվառո-1»-ը (Տաթև Մարտիրոսյան, Սոնա Սահակյան), որը եզրափակչում հաղթել է «Վան-1»-ին (Աննա Գալուստյան, Օֆելյա Մաթոսյան)։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել է «Վան-2»-ը (Սվետլանա Մարգարյան, Փարիսա)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…