Պետությունը փոխում է մոտեցումը սպորտի նկատմամբ. այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը ներկայացնող ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթն անցկացվել է անցյալ տարի, սակայն նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով բյուջետային խրախուսում նախատեսված չի եղել: Հարցը քննարկվել է վարչապետի հետ և որոշվել, որ այսուհետ լավագույն մարզիկները պետական պարգևատրում են ստանալու. «Օլիմպիական տարում սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին և խրախուսում մարզիկների ներդրած ջանքերը»,- տեղեկացրել է նախարարը` ավելացնելով, որ ամեն տարի ՀՀ պետական բյուջեում կնախատեսվեն համապատասխան միջոցներ:
Սպորտի ռազմավարական կարևորությանը կառավարության նիստում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Կառավարությունը սպորտի նկատմամբ իր ընկալումն ու վերաբերմունքը պետք է փոխի: Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ իմ առաջարկությամբ ներառվել է կետ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, շախմատից նվաճի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և Ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ սպորտային ձեռքբերումները փոխկապակցված են ոչ միայն պետության սոցիալ-հոգեբանական, այլ նաև տնտեսական վիճակի բարելավման հետ:
Կառավարության որոշմամբ պարգևատրվելու են ներքոնշյալ մարզիկները, որոնք 2019 թվականի 10 լավագույններն են.
Տասնյակի մեծարման երեկոն և պարգևատրման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի փետրվարի 21–ին ՀՀ նախագահի նստավայրում:
Կառավարության նիստում նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ պրոֆեսոիանալ մարզիկներին խրախուսելու նպատակով պետությունը այլ քայլեր ևս նախաձեռնել է: Մասնավորապես օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող յուրաքանչյուր մարզիկ կստանա 20 մլն դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանվել է համապատասխանաբար 15 մլն և 10 մլն դրամ: Բացի այդ` բարձրացվել է նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին ցմահ տրվող ամենամսյա պատվովճարների չափը: Մասնավորապես օլիմպիական չեմպիոնների ամենամսյա պատվովճար կկրկնապատկվի` դառնալով 200 հազար դրամ, երկրրոդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար` 140 հազար և 100 հազար դրամ, իսկ աշխարհի չեմպիոններն այսուհետ ամեն ամիս կստանան 100 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն:
Հավելենք, որ 2020 թվականը օլիմպիական տարի է և սկսած փետրվարի 23-ից մեր մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան